ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն, որը այս տարի նշվում է ապրիլի 19-ին, ավանդաբար ոչ աշխատանքային է՝ հաշվի առնելով օրվա կարևորությունը քրիստոնյա աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները, ինչպես նաև՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն այդ օրը կգործեն ըստ իրենց համար սահմանված ժամանակացույցի՝ առանց փոփոխության:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Основная тема:
Теги: