Դեսպանը հակահայկական հռետորաբանություն չի տեսնում ռուսական հեռուստաալիքներում

«Էրեբունի» ռուսական ավիաբազայի զարգացման նախագծեր կան, սակայն ես տեղեկություններ չունեմ դրա ամբողջական վերազինման մասին: Ապրիլի 23-ին Ազգային ժողովի պուրակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը Երևանում «Երեբունի» օդանավակայանում ռուսական բազայի նախատեսվող վերազինման մասին:

Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ ինքն այս թեմաով մանրամասն խոսելուն պատրաստ չէ: «Կան զարգացման որոշակի նախագծեր, բայց ինչ վերաբերում է ամբողջական վերազինմանը և նոր տեխնիկայով հագեցմանը, ինձ նման ծրագրերի մասին հայտնի չէ»,- շեշտեց Կոպիրկինը, տեղեկացնում է News.am:

Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ այժմ «Էրեբունի» ավիաբազայի սպառազինության մեջ եղած ՄիԳ-29 օդանավերը կփոխարինվեն բազմաթիրախային կործանիչներով՝ Սու-30 ՍՄ-երով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ավիաբազայի վերազինումը Սու-30 ՍՄ-երով նախատեսվում է սկսել արդեն հաջորդ տարի: