ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԵՑՆԵԼՆ Է, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՉԻՇԽԱՆԱՎԱՐԵՆ. Բագրատ Սրբազան

2024-04-20 12:39

Սա Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի ուղղակիորեն կյանքի վճռորոծ դրսեւորումն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում, տեղի բնակիչների հետ:

  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ «ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՂՆԵՐԻՆ»՝ ԲԱՆԱԴՐԱ՛ՆՔ

    2024-04-20 09:58

    Ավա՜ղ, նրանք երբեք չեն հանդիպի և չեն նայի միմյանց աչքերին. ոչ միայն այս, այլև այն աշխարհում... Քանզի Հայոց ցեղասպանության խաչին գամված, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված 1.500.000 նահատակները դրախտում են։ Նրանց հիշատակը պղծողներին, այլասերված գերեզմանապիղծներին ու սադիստներին այլ ճակատագիր է վիճակված. հավերժ այրվել գեհենական կրակի բոցերում։ Ամե՛ն:

  • ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱՅՆ, ՈՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ

    2024-04-20 09:56

    2020 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տվյալներ էր հրապարակել ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի գնդակոծությունների վերաբերյալ: Նշված էին զենքի տրամաչափերը և մորատորիումի ռեժիմի խախտումների քանակը։ Խոսքը 3500 դեպքի մասին էր։ Գնդակոծությունները, որոնք արձանագրվել են ապրիլին Փաշինյանի Բրյուսել կատարած այցից հետո, թեկուզ ոչ շեշտակի, բայց այնուամենայնիվ հաճախակիացման միտում ունեն։ Հայկական կողմը ձեռնպահ է մնում համազոր գործողություններից՝ ադրբեջանական դիրքերի գնդակոծման մեղադրանքներից խուսափելու համար։ Խոսքը, հիշեցնեմ, հայկական տարածքում ադրբեջանցիների զավթած դիրքերի գնդակոծման մասին է։

  • ԱՍԵԼՈՎ, ԹԵ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԶԻՋԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈԾԿԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ․ Թաթոյան

    2024-04-20 09:05

    Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

  • ԵԹԵ ԱՅՍՕՐ ՈՍԿԵՊԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԿԵԼ Է ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ, ԴԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔՆ Է, ՈՉ ՄԵՐ ԹԵ ՄԵՐ STAND-UP-Ն Է. Աջապահյան

    2024-04-19 09:41

    Ոսկեպարի եկեղեցին վաղուց վերաբացված, գործող եկեղեցի է, հետեւաբար այնտեղ միշտ էլ պատարագներ, ժամերգություններ լինում են վաղուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նի քանի հոգեւորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում:

  • Փորձագետ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻՑ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

    2024-04-18 19:18

    Ռուսաստանը կեճշմարտությունն է ասում, քանի որ ռուսաստանյան ծանր պետական ​​մեքենան պատմական, աշխարհաքաղաքական որոշումներ չի կայացնում միայն մեկ հայտարարության հիման վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

  • ԱՆԱՐԳ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՍՏԻՈՆ

    2024-04-18 15:30

    Թվում էր, թե ամեն ինչ արդեն տեսել ենք, բայց պարզվում է՝ ո՛չ։ Պարզվում է, որ չափ ու սահման չկա ներկայիս իշխանության զազրելիությանը։ Երիտասարդ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Անպարկեշտ արտահայտություններ չի գործածել, չի հայհոյել, բայց, այո, վիրավորել է, անվանել «հակահայ վիժվածք»։

  • ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾՈՒՄ. Անանյան

    2024-04-18 14:10

    Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհնարին է: Այս մասին գրել  է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

  • «Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԱՆԴԵՊ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՏ ՉՈՒՆԵՆ ԱՅԼևՍ և ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՔԱՅԼԵՐԻՆ

    2024-04-18 14:07

    «Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է... Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին: