Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել
Մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Փարիզից ժամանել է Երևան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Ֆրանսիան մարդասիրական առաջին ինքնաթիռն է ուղարկել Հայաստանի և Արցախի համար։ Երևան են տեղափոխվել դեղեր, բժշկական սարքավորումներ՝ հանրապետության առողջապահական համակարգին աջակցելու համար։ Նույն ինքնաիթոռվ բերվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Փարիզն Արցախի հայ բնակչության համար երեք ուղղություններով օգնության համալիր ծրագիր է գործարկում:
Ծրագրերի համակարգումն իրականացվելու է հատուկ կոմիտեի, ինչպես նաև ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի կողմից, մոբիլիզացվելու են պետական կառույցները, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաները, Coordination Sud կազմակերպության մեջ մտնող մարդասիրական ասոցիացիաները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 09:08
Бывший спикер ОДКБ Владимир Зайнетдинов прокомментировал Alpha News отказ Армении от финансирования организации и отметил, что на заседании организации 23 ноября 2023 года в Минске ничего подобного не озвучивалось.
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.