Մտավորականների երթն Երևանում ավարտվեց. Նրանք նամակ փոխանցեցին դեսպանատուն
Մտավորականները Երևանում այսօր` նոյեմբերի 29-ին, միաբանության երթի ավարտին նամակը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան, տեղեկացնում է News.am-ը:
«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթը այսքանով ավարտվեց երթը:
Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին:
«Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի: հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ,-ասաց նա:
Ռուբեն Մխիթարյանը ամփոփելով երթը ասաց, որ հետագա գործողությունների պլանը կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցում:
«Դա Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբ է, և նրանք կազմում եմ ցուցակներ: Եթե ունեք ինչ-որ ինֆորմացիա դիմեք իրենց»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 18:15
«Ереван должен подняться на ноги, чтобы Киранц смог достичь своей цели», – заявил в ответ на вопрос журналиста после заседания Антикоррупционного суда зампредседателя Республиканской партии Армении (РПА), политзаключенный Армен Ашотян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:12
До тех пор, пока в Национальном Собрании не начнется процесс импичмента Никола Пашиняна, все остальное несерьезно. Об этом на своей странице в фейсбук пишет бывший посол РА в Польше Эдгар Казарян.
-
2024-05-02 18:12
Осуществленные властями Армении в отношении жителей села Киранц Тавушской области действия напоминают акт государственного терроризма, заявляет политолог Сурен Петросян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:06
В Киранце нет электричества, интернет слабый. Жители села считают, что это делается намеренно, чтобы оказать психологическое давление на людей.