Վարչական դատարանը բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ՀՀ վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ դեռ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցվորը խնդրում էր անվավեր ճանաչել վարչապետի՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից իրեն ազատելու մասին 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումը։
Որպես իրավական հիմք՝ Իգոր Սագսյանը պահանջում էր իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Մոտ մեկ տարի տևած դատական գործընթացից հետո այս տարվա նոյեմբերի 29-ին վարչական դատարանը կայացրեց որոշումը։ Իգոր Սարգսյանի հայցը բավարարվեց, վարչապետի որոշումն անվավեր ճանաչվեց։ Դատարանի վճիռը ՀՀ վարչապետին պարտավորեցնում է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնում, ավելին՝ նա պետք է վճարվի նաև հարկադիր պարապուրդի համար։
«ՀՀ վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում՝ այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իգոր Սարգսյանի՝ աշխատանքից ազատելու որոշումը կապված էր Ամուլսարի խնդրի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.