Ալումյան. Կասկած չկա, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ուներ
Կասկած չկա, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` պատասխանելով հարցին` կարո՞ղ է արդյոք Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապված լինել Արցախի հետ:
«Դա ակնհայտ էր ի սկզբանե: Որո՞նք էին քրեական գործի հարուցման քաղաքական դրդապատճառները, ո՞ւմ էր պետք այս քաղաքական հետապնդումը, ի՞նչ նպատակներ էին նրանք հետապնդում. սրանք այն հարցերն են, որոնց պետք է պատասխանեն ոչ թե փաստաբանները, այլ քաղաքական գործիչները` գնահատական տալով կատարվածին»,- ասաց փաստաբանը:
Ալումյանը հիշեցրեց երկրորդ նախագահի խոսքերը` «բանտում լինեմ, թե ազատության մեջ` ամեն ինչ անելու եմ, որպեսզի խանգարեմ Արցախի հանձնման փորձերին», և խորհուրդ տվեց հետագա պարզաբանումների համար դիմել Ռոբերտ Քոչարյանին, եթե այդպիսի հնարավորություն լինի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.