Վանեցյան․ Ընկել ենք հիմար խմբակի ձեռքը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս միացել է վարչապետի հրաժարականի պահանջով կոչին։
«Բոլորս միասին պայքարելու ենք այս դավաճան և սրիկա իշխանություններին հեռացնելու համար։ Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, սա ուղղակի պայքար չէ, որևէ իշխանության համար, այլ հայրենիքի փրկության համար։ Դուրս եկեք փողոց, որ իրավիճակը այլևս այլ է, իրավիճակը օրհասական է, ծախվում է մեր երկիրը, վտանգված է ՀՀ սահմանները և ժողովրդի գոյությունը»։
Վանեցյանը նշեց՝ բիրտ ուժի կիրառմամբ չեն կարող իրենց լռեցնել, թույլ չենք տալու, որ այս դավաճան պլանն իրագործեն։
«Եթե դուրս ենք եկել պայքարի, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որևէ բանով մեզ չեն կարողնալու վախեցնել»,- ասաց Վանեցյանը, ապա գնդապետին հարց տվեց՝ օրինական ակցիա են անում, ինչո՞ւ են բիրտ ուժ կիրառում, ապա հավելեց, որ բիրտ ուժ կիրառելը ապօրինի է, որևէ տրամաբանության մեջ չի մտնում։ ՀՀ քաղաքացիները անում են օրենքով թույլատրված ակցիաները, ինչո՞ւ են ոստիկանները բիրտ ուժ կիրառում, առավել ևս Կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։
«Համոզված եմ, ոստիկաններից 95 և ավելի տոկոսը հայրենասեր են, ծառայում են հայրենիքին, պահի տակ մոլորված են, բայց համաոզված եմ, որ սթափվելու են , որովհետև սպան չի կարող դավաճանի հրամանները կատարել։ Խելքի եկեք, սթափվեք, ընկել ենք հիմար խմբակի ձեռքը և ամբողջ ազգը տուժում է։ Արդեն հարց է գնում Սյունիքը հանձնելու մասին, արդեն թուրքական հեռուստատեսությամբ ցույց են տալիս ՀՀ քարտեզը, որտեղ չկա ՀՀ մի շարք մարզեր, ի՞նչ եք ուզում թուրքը գա հասնի ստե՞ղ, մեր տեղը թուրք կանգնած լինի՞»։
Ասաց՝ աշխատելու են հանուն հայրենիքի փրկության. «Փաշինյանին վարչապետ մի անվանեք, երկրում անիշխանություն է»։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը զրուցեց Երևանի փոխոստիկանապետի հետ, որից հետո հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Երևանի փողոցներով, տեղեկացնում է ՓաստԻնֆո-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 12:51
Движение «Тавуш во имя Родины» выступило с призывом выразить свою поддержку и солидарность вышедшим на протест тавушцам, передает Alfa News.
-
2024-05-02 12:48
Армения выделит около 2,4 млрд драмов (приблизительно $6,2 млн) на проведение годового собрания Европейского банка реконструкции и развития (EBRD), которое пройдет с 14 по 16 мая, передает Sputnik Армения.
-
2024-05-02 12:39
Полицейские применили при задержании киранцев грубую силу. Об этом рассказал житель Киранца Рудик Авалян, который также был задержан, передает Sputnik Армения.
-
2024-05-02 12:36
Констатация ситуации позволяет мне сказать, что «правительство» Армении и его руководитель перешли к террору. Об этом заявил в беседе с журналистами у здания Иджеванской полиции 2 мая предстоятель Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян.