Փաստաբան․ Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին
Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Ադրբեջանին են հանձնվել 2014 թվականին Քարվաճառի շրջանում պատանու սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը:
Այդ երկու ստահակը ռազմագերի չեն, նրանք դատապարտյալներ են՝ դատապարտվել են Արցախի Հանրապետության դատարանի կողմից:
Այս իրավիճակում նրանք կարող էին ազատ արձակվել կամ ԱՀ նախագահի կողմից ներում շնորհվելու եղանակով, կամ իրավասու դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում:
Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում»,- գրել է նա։
Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։
Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:
Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ:
Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայ գերիների վերադարձի կապակցությամբ գրառում էր արել. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»։
Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիևն և Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության և այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 12:13
Армения поднялась на шесть строчек в Индексе свободы прессы на 2024 год, разместившись на 43-м месте среди 180-ти стран, сообщает международная неправительственная организация «Репортеры без границ».
-
2024-05-03 12:12
Село Киранц уже 24 часа закрыто с обеих сторон, полицейские, патрулирующие в деревне, следят за передвижением людей, расспрашивая всех, куда они направляются. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am административный руководитель Киранца Камо Шагинян, добавив, что из-за создавшейся ситуации родители не отправляют детей даже в школу.
-
2024-05-03 12:11
Вчера в результате спецоперации полиции, как известно, был открыт въезд к дороге, ведущей от Киранца к заминированным полям, но не к участку Киранца межгосударственной дороги, который закрыт уже около двух недель. Об этом пишет газета «Грапарак».
-
2024-05-03 12:11
Инициировано уголовное производство в отношении военнослужащих, принявших участие в последних акциях протеста, заявила генеральный прокурор Армении Анна Вардапетян в эфире ОТА.