Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ 4 ՕՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ 4 ՀԱՄԱՅՆՔ ԵՎ 10 ՆՈՐ ԳԵՐԻ Է ՎԵՐՑՐԵԼ
Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, որ վերջին 4 օրում.
1. Ադրբեջանցինեը 4 համայնք են գրավել Արցախում՝ Հադրութի և Շուշիի շրջանում։ Այդ համայնքները հայկական կողմինն էին նույնիսկ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ փաստաթղթի։
2. Այդ գործողությունների ընթացքում մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրվում է, որ գերի են։ Այսինքն 10 նոր գերի ունենք։
3. Ռուս խաղաղապահները 1 օր հայտարարել էին, որ պահելու են այդ գյուղերը, սակայն ՌԴ ՊՆ կայքում երեկ հրապարակած քարտեզում այդ գյուղերը հանված են ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտուց։
4. Լիսագորի հեռուստաաշտարակի մասին՝ որով ռադիոկապ էր ապահովում ՀՀ ու Ստեփանակերտի միջև... Դեռ ճշտելու բաներ կան, բայց այն, ինչ հիմա հասել է ինձ, հեչ լավ ինֆո չի։
Այսինքն իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է չի կանգնելու։
Ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չէ։
Որովհետև Արցախն այսօր, ըստ էության, մեդիաբլոկադայի մեջ է, իսկ տեղեկատվական դաշտը լցված է Նիկոլով, ով ամեն գնով փորձում է շեղել ուշադրությունը Արցախից։
Նույնիսկ հայհոյելու ուժ չունեմ արդեն։
Բայց անկախ ամեն ինչից այսօր ժամը 17:00 լինելու եմ Կայարանի մոտի հրապարակում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, ընդդիմության երթին»,- գրել է Վրթանեսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: