ԱԺ-ն տարբերություն է տեսնում․ Ոչ թե պարգևավճաջ, այլ «13-րդ աշխատավարձ»
ԱԺ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով»։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը, տեղեկացնում է News.am-ը։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։
Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։
Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:
Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.