Փաստաբանները կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված ակցիաներին
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան, տեղեկացնում է News.am-ը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Ակումբի նիստում ելույթ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդգար Բադեմյանը, Մանուշ Եսայանը, Տիգրան Սարգսյանը, Անահիտ Պետրոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տաթևիկ Բուջատյանը, Գոռ Մարգարյանը, Արմինե Ֆանյանը, Ազատ Շահբազյանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Համբարձումյանը, Գայանե Ղուլյանը, Հարութ Ակլունցը, Արամ Օրբելյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովհաննես Խուդոյանը և Սամվել Ջաղինյանը:
Քննարկման ժամանակ փաստաբաններն ընդգծել են փաստաբանական հանրույթի կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին խիստ արձագանքելու մոտեցումը: Առաջարկվել է միանալ բողոքի ակցիաներին, այդ թվում դատական նիստերին և դատավարական (քննչական) գործողություններին չմասնակցելու ձևով:
Հնչել են նաև կարծիքներ այն մասին, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար այնքան օրհասական է, որ պետք է պետական շահի պաշտպանությանը տրվի առավելություն մասնավոր՝ վստահորդի շահի նկատմամբ և հնչեցվել է համոզմունք, որ վստահորդներն առավելապես կհասկանան և կընդունեն այդ մոտեցումը:
Հնչել են նաև կարծիքներ, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներին բերման ենթարկելու և այլ անհետաձգելի դեպքերում, փաստաբանները կարող են բացառություն անել:
Առաջարկվել է նաև փաստաբանների մասնագիտական ունակություններն օգտագործել ռազմական գործողությունների հետ կապված հանցագործությունների բացահայտմանը նպաստելու, ինչպես նաև հայրենիքին օգտակար այլ հարցերով:
Քննարկման արդյունքում ակումբին մասնակցող փաստաբանները որոշել են՝
1. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին, այդ թվում՝ գործադուլին:
2. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ փաստաթղթերը փոխանցելու նպատակով՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-12 08:36
Гражданин Вазген Арутюнян в рамках онлайн-беседы «5 вопросов Армену Ашотяну» задал политзаключенному, вице-президенту РПА Армену Ашотяну вопрос о церемонии инаугурации президента России Владимира Путина 8 мая и отсутствии Никола Пашиняна и Ильхама Алиев на последовавшем параде. Гражданин спросил: "Ни Никол, ни Алиев не едут на инаугурацию и "парад", но они встретятся с Путиным 8 мая. Что это за игра? Какие последствия все это будет иметь?"
-
2024-05-12 08:32
Президент Азербайджана Ильхам Алиев недавно допустил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ, связав это с реалиями, которые могут настать после возможной нормализации отношений между Азербайджаном и Арменией и вероятного подписания мирного договора. Следом за этим спикер парламента Армении Ален Симонян назвал гипотетическое «проведение газопровода из Азербайджана и Ирана и покупка у них газа очень хорошими вариантом», пояснив при этом, что обсуждения пока не ведутся.
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.