Արթուր Վանեցյան. Ցավոք սրտի, Քյարամյանի վերաբերյալ կանխատեսումս իրականություն դարձավ
«Այն, ինչ արել ենք մարտի դաշտում, դրա գնահատականը տրվել է պաշտպանության բանակի հրամանատարության կողմից, այն տեսել են իրականում պատերազմին մասնակցած մարդիկ»,-Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությունները։
Վանեցյանն ավելացրեց, իր ղեկավարած «Հայրենիք» զորախմբի մասին անընդհատ ստահոդ տեղեկություններ են փորձում տարածել, մինչդեռ բանականություն ունեցող որևէ մարդ չի կարող դրանց հավատալ։
«Եկեք այս թեման փակենք։ Ի՞նչ մեկնաբանեմ, դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, պարտվել են այս պատերազմը։ Իրենց պատճառով կորցրել ենք մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը, ունենք հինգ հազար զոհ, անհետ կորածներ, գերիներ, խարխլված անվտանգային համակարգ»,- ասաց Վանեցյանը։
Նա հիշեցրեց, երբ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Արգիշտի Քյարամյանը, լրագրողներն իր կարծիքն էին հարցրել նշանակման մասին. «Ես ասացի՝ նրա նշաակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ»։
Վանեցյանն ասաց՝ ռազմի դաշտում պատահաբար հանդիպել է Արգիշտիի հետ, ինքն ասել է՝ պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու լծվել հայրենիքը պաշտպանելու գործին։
«Եթե այդ պայմանավորվածությունը նա խախտել է իր կամքով, ապա տղամարդուն վայել չէ։ Եթե խախտում է այդ պայմանավորվածությունն ու կատարում է ինչ-որ պատվերներ, դա առավել ևս սազական չէ տղամարդուն»,- ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 14:33
Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины». В заявлении говорится:
-
2024-05-01 14:06
Тавушская епархия Армянской Апостольской церкви потребовала от члена "Гражданского договора" Вазгена Манукяна публичных извинений из-за его высказываний в адрес архиепископа Баграта Галстаняна. Об этом сам Манукян сообщил в соцсети.
-
2024-05-01 14:04
Армения и Иран планируют углубить сотрудничество в авиационной сфере. Более того, в Тегеране ждут представителей армянской авиации для изучения иранского опыта на месте.
-
2024-05-01 14:01
В Ереване 1 мая проходит учредительный съезд новосозданной партии «Новая сила». С приветственным словом на съезде выступил бывший мэр Еревана Айк Марутян, который и возглавит партию.