Օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում
Պատերազմի սկսելուց հետո ընդհանուր առմամբ 3450 մարմին է մուտք է եղել դատաբժշկական կենտրոն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրական կարողանում ենք 30 մարմնի նույնականացման փորձաքննություն իրականացնել։ Սակայն պետք է նշեմ, որ նույնականացման գործընթացը կրկնակի, եռակի անգամ ավելացել է, քանի որ նոր սարք ենք ձեռք բերել»,–ասաց նախարարը։
Հունվարի 13-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:
Հիշեցնենք` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Նա վստահեցրել էր` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.
-
2024-05-28 19:32
Представители наблюдательной миссии ЕС в Армении и посол Румынии в Ереване Корнел Ионеску посетили аэропорт Капана, а также общины Мегри и Агарак Сюникской области. Об этом сообщается в микроблоге наблюдательной миссии в соцсети X, передает Sputnik Армения.
-
2024-05-28 19:30
Католикос Великого Дома Киликийского Арам I строго осудил инцидент с запретом на вход в мемориальный комплекс Католикоса Всех армян Гарегина II. Об этом говорится в заявлении Дома Киликийского, передает Sputnik Армения.