Տնտեսագետ․ ԱՊԱՇՆՈՐՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Պետական պարտքի ավելացումը կարող է նպաստել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, եթե այն ուղղվի տնտեսության զարգացմանը, ապագայում հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միայն այդպես հնարավոր կլինի հավելյալ եկամուտներ գեներացնել ու դրանով մարել վերցված պարտքը։
Ուսումնասիրելով պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՆԱ-ի աճի միտումները՝ ակնհայտ է, որ վերջին 3 տարիների ընթացքում պետական պարտքը մեղմ ասած ՃԻՇՏ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ։
2001 թվականին կառավարության պարտքը 684 մլն դոլար է եղել, իսկ ՀՆԱ-ն՝ 2,12 մլրդ դոլար։
2017 թվականին՝ պարտքը կազմել է 4,9 մլրդ դոլար, ՀՆԱ-ն՝ 11,5 մլրդ դոլար։
2020 թվականին պարտքը կազմել է 8 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն մոտ 12,5 մլրդ դոլար (դեռ պաշտոնական տվյալը չկա, բայց մոտ 8,5 տոկոսանոց անկման պարագայում մոտավորապես այսքան է կազմելու)։
Այսինքն՝ 2001-2017թթ․ կառավարության պարտքը ավելացել է մոտ 4,2 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 9,4 մլրդ դոլարով։ Իսկ 2018-2020թթ կառավարության պարտքը ավելացել է շուրջ 3 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 1 մլրդ դոլարով։
Ստացվում է, որ եթե 2000-ականներից մինչ իշխանափոխություն կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլարը միջինում տնտեսությունում ստեղծել է 2,24 դոլարի հավելյալ արժեք, ապա ներկայիս կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլար պարտքը ընդամենը 0,33 դոլարի արժեք է ստեղծել։
Արդյո՞ք սա վկայում է ներկայիս կառավարության ապաշնորհության մասին։
Միանշանակ այո։
Պատկերացրեք դուք բիզնեսի սեփականատեր եք ու Ձեր ընկերության տնօրենը գնում ընկերության անունից 10,000 դոլար վարկ է վերցնում, որ բիզնեսը զարգացնի, բայց արդյունքում եկամուտներն ավելանում են ընդամենը 3,300 դոլարով։ Ի դեպ, այդ նույն տնօրենը անկախ նրանից, որ ապիկար է ու բիզնեսը շատ վատ է կառավարել, ընկերությանը 6,700 դոլար պարտքային բեռի տակ է գցել, պարտաճանաչ իրեն պարգևավճար է տվել։ Որպես բիզնեսի սեփականատեր՝ ինչպե՞ս կվարվեք ապաշնորհ տնօրենի հետ։ Ողջամտությունը հուշում է, որ ԱՌՆՎԱԶՆ պետք է ազատեք աշխատանքից։
Վստահ կարող ենք արձանագրել, որ ներկայիս կառավարությունը ՏԱՊԱԼԵԼ է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը՝ այն հավասարացնելով զրոյի։ Փաստացի պարտքի ավելացումը չի բերել որևէ զարգացման, ուստի այդ պարտքը դարձրել են ՊԱՏՈՒՀԱՍ ապագա սերունդների համար։
Հ․Գ․ Եթե 2021թ․-ի պետական բյուջեով պետական պարտքի սպասարկմանը մոտ 400 մլն դոլար ենք ուղղելու, ապա այս կառավարության շնորհիվ 2025-ին պետական պարտքի սպասարկմանը ուղղվելու է շուրջ 1 մլրդ դոլար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.