Ընդդիմադիրները փակում են ԱԺ–ի մուտքը
Վազգեն Մանուկյանը վստահ է՝ այս պահը բաց թողնելը կնշանակի կորցնել մեր հայրենիքը։
Ընդդիմադիրները փակում են ՀՀ Ազգային ժողովի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից։ Բաղրամյան փողոցում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց Վազգեն Մանուկյանը։
«Այս փողոցը փակելու ենք, չի աշխատելու այս փողոցը, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն բերեն»,- հայտարարեց Մանուկյանն ու նշեց, որ սա պատմական պահ է, և պայքարն էլ ապագա սերունդների համար է։ Հայաստանի 3–րդ հանրապետության առաջին վարչապետը կոչ արեց մասնակիցներին լինել համբերատար, զուսպ։ Նա ընդգծեց՝ պետք է պատրաստ լինել, որ ամբողջ գիշեր այդտեղ են մնալու։
«Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»,- նշեց Մանուկյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց արգելափակել Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքը՝ աղբամաններ, նստարաններ տեղադրելով և բարիկադներ ստեղծելով։
«Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները․ մնում ենք այստեղ՝ հատ-հատ ԱԺ պատգամավորները կամ գալիս են Խորհրդարան, կամ մենք նրանց կբերենք Խորհրդարան»,- նշեց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".