ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»: Այս մասին ասվում է Հայաստանում մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիան Աբերգի և Քիմո Կիլյունենի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
«Մասնավորապես, մենք անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ արված հայտարարությունը, որը դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի կոչ էր պարունակվում: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական գործիչներին լիովին հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` առկա իրավիճակի անհապաղ ապասրման համար: Հայաստանն իր նորագույն պատմության շատ բարդ փուլում է գտնվում և առավել քան երբևէ հանգստության, զսպվածության, խոհեմության և բոլոր շահագրգիռ կողմերի` ժողովրդավարական սկզբունքներին անսասան աջակցության կարիքն ունի` իր առջև ծառացած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 13:14
Просмотр спутниковых снимков выявил, что азербайджанская сторона сравняла с землей церковь Сурб Амбарцум (Святого Вознесения) в городе Бердзоре. До разрушения она была полностью покрыта настилом.
-
2024-05-17 13:12
16 мая состоялось заседание инициативной группы партии «Гражданский договор», которое вел председатель правления, премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-05-17 13:10
Предпринимается попытка переложить ответственность на жителей села. Об этом Баграт Србазан заявил в беседе с журналистами, комментируя события, происходящие в Кираце.
-
2024-05-17 13:09
Полиция перешла к старым злобным методам, написал в Facebook адвокат Сергей Арутюнян.