Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է տնտեսական որոշ ցուցանիշներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
«Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ:
Հատկանշական որոշ փաստեր.
2021 թ. հունվարին 2020 թ. հունվարի համեմատ՝
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով:
Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով:
Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով:
Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով:
Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով:
ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով:
Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջին աճը՝ 10-15 տոկոս:
Միջին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով: Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին: Բնակչության իրական եկամուտները նվազել են՝ առնվազն 8,5 տոկոսով: Մինչև պատերազմը՝ 2020 թ. առաջին 9-ը ամիսներին. Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով:
Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 5000-ն արդեն արտագաղթել են:
Զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը դարձել են նպաստառու:
Զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ:
Ամփոփում
«Տնտեսական հեղափոխություն», «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումների փուչիկը վերջնականապես պայթեց:
Երեք տարի անց ունեցանք տրված կեղծ խոստումների ճիշտ հակառակ իրական արձանագրումը:
Իսկ վարչապետն առաջանցիկ տեմպերով կտրվում է իրականությունից՝ մտացածին ցուցանիշներ հաղորդելով, պոպուլիզմի անսահման գործադրմամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-03 19:42
Лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян 3 июня подводит итоги дня со своими сторонниками во дворе церкви «Сурб Анна».
-
2024-06-03 19:40
Регистрация кандидатов для участия во внеочередных президентских выборах в Иране, назначенных после гибели президента Эбрахима Раиси, завершена, сообщает агентство Tasnim.
-
2024-06-03 19:37
Наводнение на северо-востоке Армении вызвано не только интенсивными дождями, но и антропогенными факторами, такими как выброс мусора в реки и неправильное управление водными ресурсами. Об этом в беседе со Sputnik Армения заявил глава общины Алаверди Давид Гумашян.
-
2024-06-03 19:28
Премию Europa Nostra Awards 2024 за сохранение культурного наследия получили 26 проектов из 16 стран.