ԱԱԾ․ Թուրքիայից հատուկջոկատայիններ Հայաստան չեն գալու
Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչներ Հայաստան չեն գալու։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է տարբեր լրատվամիջոցների կողմից և համացանցում տարածվող տեղեկությունները։ ԱԱԾ–ն շեշտում է՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից հատուկջոկատայինների խումբ է խնդրել ՀՀ ԶՈւ վերնախավին լիկվիդացնելու համար։ Նշվում էր, թե 13 հոգանոց խումբն արդեն հատել է Վրաստանի սահմանը և այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ խմբում ընդգրկված են թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.