Последние новости

«ՔՈ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԿԳԱՆ». ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ ՆԱԽՈՐԴԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գրեթե 3 տարի Նիկոլը փորձել է հակադրվել…

Բաղրամյան պողոտայում մարդիկ մասնավոր զրույցներում շարունակ համեմատում են ներկա իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած իրադրության հետ։ 2018 թ.ապրիլի 23-ին հրաժարական չեն պահանջել ո՛չ Կաթողիկոսները, ո՛չ գեներալակազմը, ո՛չ ԳԱԱ նախագահությունը, ո՛չ բազմաթիվ բուհերի գիտական խորհուրդները, ո՛չ Սփյուռքի տասնյակ կազմակերպություններ... Այդուհանդերձ երրորդ նախագահը հոժարակամ լքեց վարչապետի պաշտոնը և արեց դա առանց սպառնալիքների ու շանտաժի, այնպես, ինչպես վայել է տղամարդուն և պրոֆեսիոնալ քաղաքական գործչին։ Արժանապատիվ կերպով։

Մի՞թե ոմանք կարծում են, թե 3 տարի առաջ, ամենամեծաթիվ կուսակցության առաջնորդի ցուցումով, չէին կարող Հանրապետության հրապարակ բերել տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց։ Բնականաբար՝ կարող էին, բայց պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները Փաշինյանի պես սրիկաներից տարբերվում են «համաժողովրդական սիրո» թեմայով բեմադրությունների հանդեպ խոր նողկանքով։ Դժվար թե որևէ մեկը լուրջ ընկալեց Նիկոլի ու իր ընտանիքի անդամների գլխավորած երթն այն համայնքում, որտեղ Խաչատուր Սուքիասյանի օբյեկտներն են։ Նույնիսկ այդ համայնքում գտնվեցին մարդիկ, որոնք պատուհաններից ոչ այնքան հաճելի մակդիրներ հասցեագրեցին Նիկոլին։ Ի պատասխան՝ դավաճան վարչապետը խոստացավ, նայելով տներից մեկի պատուհանին. «Քո հետևից էլ կգան»։ Եվ, ի դեպ, եկան. նրան ծեծեցին հենց նույն օրը։

Նույնիսկ մղձավանջային երազում անհնար է քաղաքացիներից որևէ մեկի հասցեին նման սպառնալիք լսել երրորդ նախագահի շուրթերից։ 3 տարի առաջ զանգվածները, նիկոլական քարոզչության, թուրք-սորոսական հինգերորդ շարասյան և ԼԳԲՏ հանրության ազդեցության տակ, միամտաբար կարծում էին, թե տապալում են «կոռուպցիոն-օլիգարխական հանցավոր ռեժիմի» ղեկավարին՝ հանուն ժողովրդավարության հաղթանակի։ Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ հակառակն էր։

Գրեթե 3 տարի շարունակ Նիկոլի բոլոր գործողություններն ու որոշումները թելադրված էին Սարգսյանին հակադրվելու և նրան ինչ-որ բան ապացուցելու փորձերով։ նման փորձերից մեկը 44-օրյա պատերազմի օրերին հանգեցրեց մեծ թվով հայ զինվորների մահվան։ Նիկոլը հրամայեց գրավել Լելե Թեփե բարձունքը միայն որպեսզի ապացուցի երրորդ նախագահին, թե կանի այն, ինչը նա ժամանակին չի արել։ Այո, Սարգսյանը ժամանակին չվտանգեց զինվորների կյանքը։ Իսկ Նիկոլի օրոք բարձունքը հայկական դարձավ ընդամենը մի քանի րոպեով, հետո հաջորդեց մեր նահանջը՝ մեր կողմից բազմաթիվ զոհերով։ Նույնը կարելի է ասել նաև «Իսկանդերների» հետ կապված խայտառակ պատմության մասին. երրորդ նախագահի աղմկահարույց հարցազրույցից հետո, որի ընթացքում հնչեց այն միտքը, որ պատերազմի ընթացքում պետք էր օգտագործել «Իսկանդերները», Նիկոլը սկանդալային հայտարարություն արեց այն մասին, թե «Իսկանդերները» պայթել են 10%-ով։

Երրորդ նախագահի ընտանիքի դեմ մշտական հարձակումները ձախողվեցին՝ բախվելով իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլն այդպես էլ չկարողացավ ապացուցել «Սաշիկի (Ալեքսանդր Սարգսյանի) 50%-ը բոլոր բիզնեսներում»։ Նա 50-50%-ի նույնիսկ մեկ օրինակ բերել չկարողացավ։ Երրորդ նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի խոստովանությունը՝ Փաշինյանի ընտանեկան թերթի տպաքանակը պարբերաբար գնելու մասին, շատերի աչքերը բացեց գործերի իրական վիճակի վրա։ Այսօր վարչապետի ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի կոռումպացվածության մասին քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները խոսում են կոնկրետ փաստերի հիման վրա. վարչապետի ավագ դստեր արտասահմանյան մեքենայի գնից մինչև Աննա Հակոբյանի եղբոր առանձնատան արժեքը և այլն։

Ո՞ւմ հետևից են գալու, ժողովրդի՞:

Փաշինյանական ժողովրդավարությունը փոխարկվել է պետական մակարդակով կոռուպցիայի, իշխանությունն այսօր էլ բյուջեից միլիոնավոր դրամների գումարներ է շռայլում պարգևավճարների վրա։ Օրինականացված կոռուպցիայի հետ մեկտեղ, իշխանությունը կադրային քաղաքականություն է վարում ազգակցական ու ընկերական կապերի հիման վրա, ինչի մասին մեր ընթերցողներին պարբերաբար տեղեկացրել ենք կոնկրետ փաստերով ու անուններով: Կոնկրետ գործողությունների մատնանշումով հիմնավորել ենք ազգային պետության և զինված ուժերի ոչնչացման Փաշինյանի ուղեգիծը։

Իրեն գերագույն գլխավոր հրամանատար անվանող մարդու դավաճանության փաստերն արդեն փոխանցվել են գլխավոր դատախազին: «Գոլոս»-ի ընթերցողները հանգամանորեն իրազեկված են Փաշինյանի կողմից Սահմանադրության և իրավունքի նորմերի խախտման բոլոր դրվագների մասին, ծանոթ են սահմանադրական կարգի տապալման բոլոր փաստերին

Նրանց ցուցակը, ովքեր այսօր պահանջում են դավաճան վարչապետի հրաժարականը, կարելի է համալրել անվերջ, կարելի է անվերջ թվարկել նրան իշխանությունից հեռացնելու և արդարադատության ձեռքը հանձնելու ծանրակշիռ հիմքերը։ Անխուսափելի հանգուցալուծմանը Նիկոլի ցուցաբերած դիմադրությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում նրա համարժեքության վերաբերյալ։ Հատկապես Հանրապետության հրապարակում հանրահավաքի ամբիոնից նրա կատաղի ճղավոցից հետո, թե «Վե՛րջ թավիշին։ Վե՛րջ թավիշին։ Վե՛րջ թավիշին»։ Դավաճանի լեզվով դա կարող է նշանակել միայն զանգվածային բռնաճնշումներ՝ «Քո հետևից էլ կգան» սպառնալիքի ոգով։ Հարց. ո՞ւմ հետևից կգան, ժողովրդի՞։

Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ իրենից չեն վախենում, ինչպես որ չէին վախենում 3 տարի առաջ։ Որևէ բռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել զանգվածային պահանջները, դավաճան վարչապետը ռեսուրս չունի իշխանությունը պահելու համար, բայց դեռ ռեսուրս ունի իրավիճակը ապակայունացնելու համար, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։ Նա փորձեց նման բախումներ հրահրել փետրվարի 25-ին, երբ ամբոխին իր հետևից տարավ դեպի Թատերական հրապարակ։ Բանակը չի ենթարկվում վարչապետին, այս պայմաններում պետություն կառավարել չի կարելի, հնարավոր չէ։ Այս պայմաններում կարելի է միայն ոչնչացնել պետությունը, հրահրել քաղաքացիական պատերազմ, սերմանել ժողովրդի մի մասի ատելություն մյուսի նկատմամբ։

Խաղաղ ճանապարհն ապահովեց ոչ թե Նիկոլը, այլ Սերժ Սարգսյանը…

Երբ Փաշինյանն ու իր հաճկատարները 2018 թվականի ապրիլի 23-ից հետո հայտարարում էին, թե խաղաղ ճանապարհով հասան իշխանափոխության, մենք ի պատասխան նշում էինք, որ այդ խաղաղ ճանապարհն ապահովել են բնավ ոչ Նիկոլի ու Սորոսի հետևորդները։ Իրականում նրանք 3 տարի առաջ էլ հրահրում էին հասարակությանը քաղաքացիական պատերազմի։ 2018-ի գարնան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ապահովեցին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ խմբակցությունը։

Սարգսյանի հոժարակամ հրաժարականը, ինչի համար շատերը մեղադրում են նրան, դարձավ իշխանության անցնցում, առանց զանգվածային բռնաճնշումների և փողոցային արյունահեղությունների փոխանցման գրավականը։ Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը հետևել երրորդ նախագահի օրինակին։

Ավա՜ղ։ Քաղաքականապես չի հասունացել։ Նա անընդունակ է հետևել նույնիսկ Տեր-Պետրոսյանի օրինակին, որը սահմանափակվեց «պատերազմի կուսակցության» իշխանության գալու վերաբերյալ սպառնալիքներով։ Անցնցում հեռանալու համար պետք է առնվազն պետական մտածողություն ու երկրի համար պատասխանատվության զգացում ունենալ։ Հողերի խայտառակ հանձնումից հետո հասարակությունը համոզվեց, որ Փաշինյանը թքած ունի ոչ միայն Արցախի կորստի, 7 հազար զոհերի և հարյուրավոր գերիների վրա, այլև անտարբեր է Հայաստանի ապագայի նկատմամբ։ Ամեն օր տասնյակ մարդիկ հեռուստախցիկների առաջ դատապարտում են ինքզինքը այն բանի համար, որ 3 տարի առաջ հավատացին քաղաքական ստահակի փչոցներին։ Այսօր բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլին գահին են նստեցրել Արևմուտքի թուրքամետ շրջանակները՝ Արցախն Ադրբեջանին տալու և Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը թուլացնելու մեն-միակ նպատակով։

Տարածաշրջանային մեծ խաղը դեռ չի հասել ավարտին, հենց այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը վայրկենապես արձագանքեցին Հայաստանում, իբր, ռազմական հեղաշրջման փորձին։ Գլխավոր շտաբի պետի և 40 գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ են անվանել միայն Նիկոլն ու պաշտոնական Անկարան։ Եզրահանգումն ի հայտ է գալիս ինքնաբերաբար։ Էրդողանի միջամտությունը սթափեցրեց նույնիսկ նրանց, ովքեր համարում էին, թե Նիկոլն ի վիճակի է կառավարել պետությունն այն պայմաններում, երբ բանակը պահանջում է նրա հրաժարականը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ППА И "ЛУСАВОР АЙАСТАН" СНОВА ДЕЙСТВУЮТ ПО ЗАКАЗУ ПАШИНЯНА?
      2024-10-31 09:30

      Сначала Ивета Тоноян опровергла намеки СМИ об отношении лидера ППА Гагика Царукяна к оппозиции, дав понять, что лидер сам выскажется по текущим вопросам, когда сочтет нужным. Позже Царукян выступил с объемным интервью в одной из популярных газет, резонанс от выступления был минимальным, а на сообщение о встречах Царукяна в Москве политические круги и СМИ вообще никак не отреагировали. Иными словами, потуги лидера ППА вернуть себе реноме действующего политика выглядят до смешного нелепо.

    • ПАШИНЯН РЕШИЛ ЗАМЕНИТЬ ПАРСЯНА АКОПЯНОМ? В СИСИАНЕ ГД УЖЕ ЗАХВАТИЛА ВЛАСТЬ
      2024-10-29 10:02

      Подготовка к досрочным или очередным парламентским выборам в Сюнике идет полным ходом. В предыдущих публикациях мы рассказали о возбуждении уголовного преследования против руководителей строительной фирмы, принадлежащей семье законно избранного мэра Капана Геворга Парсяна. Самое время поведать о слухах, которые в эти дни активно циркулируют по городу.

    • АГЕНТ ВНЕДРИЛСЯ И ПРИСТУПИЛ К ВЫПОЛНЕНИЮ "ОСОБОГО ПОРУЧЕНИЯ"
      2024-10-28 09:52

      Экс-посол Пашиняна по особым поручениям лидер партии "Лусавор Айастан" Эдмон Марукян не только основательно внедрился в лагерь оппозиции, но и приступил к выполнению "особого поручения": он терроризирует парламентскую оппозицию призывом отказаться от мандатов! При этом засланный казачок Пашиняна откровенно лжет.

    • ПОЛИТБЮРО
      2024-10-26 10:57

      Апелляционный суд по гражданским делам в октябре оставил в силе решение суда Первой инстанции, отклонившее иск спикера Алена Симоняна против журналиста Наири Охикяна. Спикер обиделся на журналиста за то, что тот назвал его "актером порнофильмов". Журналист и сегодня утверждает, что до того, как стать спикером, Симонян снялся в нескольких фильмах со сценами в духе "18+", эти фильмы есть в соцсетях. Журналист указал на факт, спикер обиделся и подал в суд. Охикян еще легко отделался: когда на днях Симонян обиделся на экс-депутата Рубена Акопяна, то натравил на него охрану парламента, которая грубо вытолкала Акопяна из здания под прицелом телекамер.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։