Последние новости

Տիգրան Քոչարյան․ Նիկոլը չի ներելու Օնիկ Գասպարյանին

Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ էլ հայտարարության տակ ստորագրածներին։ Հատ-հատ բոլորի հետևից նրանք գալու են, բոլորի գլխին էլ սարքելու են։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը չի ներում մանկության ժամանակ իրեն վնաս տված մարդկանց, պարզ է, որ նրանց էլ չի ներելու։ Նիկոլ Փաշինյանը չներեց Վազգեն Սարգսյանին, և հատուկ նրա արձանը մնաց Շուշիում, որ պղծվի և Նիկոլ Փաշինյանը հաճույք ստանա։ Դա նման է իր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճին։ 40 զինվորականներին չի մոռանալու, բոլորի գլխին քրեական գործ է սարքելու և առնվազն համակարգից հանելու է»,-նշեց մեդիափորձագետը։

Վերջինս նշեց՝ Նիկոլ Փաշինյանին մնացել է Հայաստանում մի քանի կառույցի մեջքը վերջնականապես ջարդել «Կոտրելու է ԳՇ-ն, մտցնելու է ՊՆ-ի տակ և համարենք, որ բանակը որպես ինքնուրույն կառույց գոյություն չի ունենա։ ԱԱԾ-ի տակից հանում է ՊՊԾ-ն, դրանով ԱԱԾ-ն թուլանում է և մնում է դատական համակարգը։ Հայաստանն այսպիսի քայլերով դառնալու է վիլայեթ»,-նշեց Տիգրան Քոչարյանը, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ