Ավետիքյան․ Տիրան Խաչատրյանը ազատվել է Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, TK & Partners իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
«Հայտնում եմ, որ մեր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի», - գրել է Վարուժան Ավետիքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-29 14:43
Адвокат Арсен Бабаян отреагировал на озвученные в беседе с журналистами в НС Николом Пашиняном заявления относительно воспрепятствования доступу в Сардарапат Католикосу всех армян.
-
2024-05-29 14:39
Согласно международному порядку, если законное правительство пребывает под угрозой, оно может привлечь вооруженный контингент другой страны для защиты от внутренних врагов. Об этом напоминает, развивая тему, политолог Степан Даниелян.
-
2024-05-29 14:38
Участники движения «Во имя Родины» 29 мая организовали акции неповиновения в разных частях Еревана.
-
2024-05-29 14:36
В Алаверди создан единый информационный центр для освещения ситуации и проводимых работ в зонах бедствия Лорийской и Тавушской областей Армении.