3 ԳԱՐՈՒՆ ԱՌԱՋ ԿԱՐ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ։ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է «ԻՄ ՔԱՅԼԸ» ՇԱՐԺՄԱՆ 3-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին…
2018 թվականի մարտի 31-ին Փաշինյանը համախոհների փոքր խմբի ուղեկցությամբ դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան։ Այդ ժամանակ նրանցից ոչ մեկը չէր էլ կռահում, որ գտնվում է «Իմ քայլը» հաղթական շարժման ակունքներում, որը 2,5 տարի անց զրկելու է ժողովրդին 7 հազար երիտասարդ կյանքից և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ից։ Ճանապարհին քայլողներին կարճ ժամանակով միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ այ Չալո անունով շունը եկավ մինչև մայրաքաղաք և այդ օրվանից ապրում է կառավարական ամառանոցում։ Երևանում Նիկոլի և իր համախոհների առաջին ակցիաները բազմամարդ չէին։ Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին այդ «հզոր խմբակը», ապա ո՜վ գիտե, գուցե հաջողվեր 2020-ին զերծ պահել Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայից…
Այսօր, Նիկոլի հրահանգով, դիպուկահարները նշանառության տակ են պահում խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցներին։ 3 տարվա ընթացքում միայն ալարկոտը չի կշտամբել ոստիկանապետ Վովա Գասպարյանին ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանին այն բանի համար, որ 2018-ի գարնանը ուժ չկիրառեցին։ Փոխարենը՝ հիմա մենք գիտենք, թե իշխանությունը ինչից փրկեց Հայաստանը 2008-ի մարտի 1-ին, բայց դրանից սիրտդ չի թեթևանում։ Մենք հողին հանձնեցինք մի ամբողջ սերունդ, հոգեգար-թերուսը մահվան ուղարկվեց հազարավոր երիտասարդ տղաների, 4-րդ օրն արդեն տեղյակ լինելով, որ պատերազմը տանուլ ենք տալու, և պետք է փնտրել քաղաքական լուծում։ Հետո նա կասի, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո չի դադարեցրել մարտական գործողություններն այն մտավախությունից, որ իրեն կանվանեն դավաճան։ Դրա համար նա կոտորեց հազարավոր հայ երիտասարդների և այսօր էլ շարունակում է, անկախ ամենից, վայելել իշխանությունը։
Խորամուխ չենք լինի այն դատողությունների մեջ, թե հնարավո՞ր էր արդյոք 3 տարի առաջ կասեցնել ԱՄՆ ԿՀՎ-ի հատուկ գործողությունը՝ գունավոր հեղափոխության ցուցանակի տակ։ Պատմությունը չի հանդուրժում ստորադասական եղանակ։ 2021թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ավտոբուսներով բերել էին մարդկանց բոլոր մարզերից, հանրահավաքից հետո Նիկոլի կինը հատուկ շնորհակալություն հայտնեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանին այն բանի համար, որ ապահովել էր ԼԳԲՏ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների ներկայությունը հանրահավաքին: Ազգային անվտանգության գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, որն անցած տարի կյանքից հեռացավ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, իր հեռուստաելույթներում բազմիցս է խոսել այն մասին, որ Նիկոլի ակցիաներին ֆինանսապես աջակցել են առաջին հերթին ԼԳԲՏ համայնքը և Սորոսի հիմնադրամը:
Մենք չգիտենք, թե ինչ կլիներ, եթե 2018-ի ապրիլին իշխանությունը ճնշեր փողոցային ակցիաները սաղմնային վիճակում։ Գուցե դրանք չվերսկսվեին, բայց այսօր այդ մասին խոսելն անիմաստ է։ Խայտառակ կապիտուլյացիայից հետո երկրում տիրում է իրավական կամայականություն և կառավարչական քաոս։ Շուռնուխ համայնքում (Սյունիք) 12 տուն արդեն անցել է ադրբեջանցիներին, Ազատամուտում (Տավուշ) ադրբեջանցիներն այս օրերին չափագրման աշխատանքներ են կատարում…
Մարդիկ կարոտել են նորմալ կյանքն արժանապատիվ երկրում
Քաոս է տիրում ամենուր։ Մարդիկ տեսախցիկների առջև ասում են, որ կարոտել են նորմալ կյանքը։ Նրանք հիշում են, թե ինչպես էին ընդամենը 3 տարի առաջ ապրում արժանապատիվ երկրում։ 3 տարի առաջ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանը միայն մղձավանջային երազում կարող էր տեսնել, որ իր գոմի միջով է անցնելու Ադրբեջանի հետ մեր պետական սահմանը։ 3 տարի առաջ Սյունիքում ոչ ոք չէր հավատա, որ Իշխանասարի բարձունքը մի օր լինելու է ոչ հայկական։ Մարդիկ ապրում էին թեկուզև ոչ ամենաբարեկեցիկ, բայց պաշտպանված երկրում, իմանալով, որ իրենց անդորրը հսկում են հայ և ռուս սահմանապահները, որ սահմանները միշտ ամուր կողպված են, և թշնամին չի սպրդի։
3 տարի առաջ ժողովուրդն ապրում էր ադեկվատ ղեկավարություն ունեցող երկրում, լավ իմանալով, որ Հայաստանը հարգված է, որ նա Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և որ քաղաքակիրթ աշխարհը գնալով ավելի է հակվում հայկական երկրորդ հանրապետության ճանաչմանը, գիտակցելով, որ ինքնահռչակ ժողովրդավարական պետությունը չի կարող լինել ոչ ժողովրդավարական սուլթանության կազմում։
Ի դեպ, Գյումրիում «Իմ քայլը» շարժման առաջին ակցիայի մեկնարկից ոչ շատ առաջ՝ 2018 թվականի հունվարի 25-ի գիշերը, Արցախի շփման գծում վնասազերծվեցին ադրբեջանցի դիվերսանտներ, հայկական կողմից կորուստներ չեղան։ Խայտառակ կապիտուլյացիայից հետո ադրբեջանցիները ոչ միայն խրամատներ են փորում Սյունիքում, այլև ամեն օր կրակում են սահմանամերձ դարձած համայնքների ուղղությամբ։ Իսկ հիշյալ դիվերսիայի նախօրեին ՝ 2018 թվականի հունվարի 24-ին, Սերժ Սարգսյանը բավական աղմկահարույց ելույթ ունեցավ ԵԽԽՎ ամբիոնից։
2018թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին: Հայտնի է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի պատրաստակամությունը ըմբռնումով էր ընդունվել ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի բազմաթիվ երկրների ղեկավարները հայտարարել էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կապակցվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ։ Այլ կերպ ասած, քաղաքակիրթ աշխարհն աջակցում էր Երևանի դիրքորոշմանը, իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երևանում կրկնեց Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ գնդակը գտնվում է դաշտի թուրքական կողմում։
Ֆուտբոլային դիվանագիտությունը ոչ մի կերպ չազդեց Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման վրա։ Գերմանիան ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, իսկ ԵՄ անդամ Կիպրոսն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևան ժամանեցին օտարերկրյա չորս պետությունների նախագահներ, միջազգային հարյուրավոր պատվիրակություններ: Մինչև 2018 թվականի մարտի 31-ը մնացել էր ընդամենը 3 գարուն…
Ի՞նչ կարող է ծնվել քաոսից
3 տարի առաջ մարտի 2-ին խորհրդարանը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահ: Փետրվարի 25-ին իշխող կոալիցիան (ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն) 60 ստորագրություն ուղարկեց խորհրդարանի քարտուղարություն՝ ի սատարումն նախագահի թեկնածության, թեև օրենքով պահանջվում էր ընդամենը 27 ստորագրություն: 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 9-ին։
Իսկ հետո սկսվեցին փողոցային անկարգությունները Նիկոլի գլխավորությամբ, որոնք ապրիլի 23-ին հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ 3 տարի առաջ մենք ապրում էինք այլ Հայաստանում, չկռահելով, թե ինչ աղետ է իր հետ բերելու 2018 թվականի գարունը։
Զանգվածային գիտակցումը եկավ 44-օրյա պատերազմից հետո, բայց շատերի աչքերը բացվել էին դեռևս 2018-ի գարնանը, երբ «Իմ քայլը» շարժման հանրահավաքներից մեկի ամբիոնից ելույթ ունեցավ ոմն մեկը, որը ներկայացավ իբրև Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։ Հաջորդ օրը հերոսի իսկական պապը այցելեց թերթերից մեկի խմբագրություն՝ Նիկոլին ու իր թիմակիցներին ստի մեջ մեղադրելու համար։ Այդ ժամանակ շատերը հասկացան, որ այն մարդիկ, որոնք ընդունակ են նման սրբապիղծ խաբեության, կարող են իրենց թույլ տալ խախտել ցանկացած տաբու։ Այն ժամանակ արժանապատիվ երկիրը քաոսի մեջ ընկղմված երկրից զատում էին ընդամենը 3 գարուն։
Այսօր շատերը խոսում են այն մասին, որ ժողովուրդը պետք է անցներ փորձությունների միջով, որպեսզի հասկանար տարբերությունը ոչ վաղ անցյալի և ներկայի միջև։ 7 հազար կյանք՝ գիտակցման դիմաց. ծայրահե՛ղ թանկ գին։ Բացի այդ, ժողովուրդները, ինչպեսև մարդիկ, միշտ չէ, որ դասեր են քաղում իրենց սխալներից։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մարտի 31-ին Նիկոլն ու Արցախի ոչնչացման և Հայաստանի օսմանականացման գործում իր զինակիցները կնշեն «Իմ քայլը» շարժման 3-րդ տարեդարձը, եթե, իհարկե, մինչ այդ հրաժարական չտան։ Չի բացառվում, որ շարժման 3-րդ տարեդարձը Նիկոլն ու իր հանցակիցները դիմավորեն բանտախցում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-31 09:30
Сначала Ивета Тоноян опровергла намеки СМИ об отношении лидера ППА Гагика Царукяна к оппозиции, дав понять, что лидер сам выскажется по текущим вопросам, когда сочтет нужным. Позже Царукян выступил с объемным интервью в одной из популярных газет, резонанс от выступления был минимальным, а на сообщение о встречах Царукяна в Москве политические круги и СМИ вообще никак не отреагировали. Иными словами, потуги лидера ППА вернуть себе реноме действующего политика выглядят до смешного нелепо.
-
2024-10-29 10:02
Подготовка к досрочным или очередным парламентским выборам в Сюнике идет полным ходом. В предыдущих публикациях мы рассказали о возбуждении уголовного преследования против руководителей строительной фирмы, принадлежащей семье законно избранного мэра Капана Геворга Парсяна. Самое время поведать о слухах, которые в эти дни активно циркулируют по городу.
-
2024-10-28 09:52
Экс-посол Пашиняна по особым поручениям лидер партии "Лусавор Айастан" Эдмон Марукян не только основательно внедрился в лагерь оппозиции, но и приступил к выполнению "особого поручения": он терроризирует парламентскую оппозицию призывом отказаться от мандатов! При этом засланный казачок Пашиняна откровенно лжет.
-
2024-10-26 10:57
Апелляционный суд по гражданским делам в октябре оставил в силе решение суда Первой инстанции, отклонившее иск спикера Алена Симоняна против журналиста Наири Охикяна. Спикер обиделся на журналиста за то, что тот назвал его "актером порнофильмов". Журналист и сегодня утверждает, что до того, как стать спикером, Симонян снялся в нескольких фильмах со сценами в духе "18+", эти фильмы есть в соцсетях. Журналист указал на факт, спикер обиделся и подал в суд. Охикян еще легко отделался: когда на днях Симонян обиделся на экс-депутата Рубена Акопяна, то натравил на него охрану парламента, которая грубо вытолкала Акопяна из здания под прицелом телекамер.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։