«HALO Trust»-ից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու վերաբերյալ կդիմեն ԱԱԾ
Բրիտանական ընկերության կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու տեղեկության առնչությամբ կդիմենք Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, News.am-ին հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
Նշենք՝ այսօր Բորիս Ավագյանը հայտնել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։
«Այսօր ենք ստացել տեղեկությունները։ Պատրաստվում ենք դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի այդ տեղեկությունների հավաստիությունը ստուգվի, և նյութեր նախապատրաստվեն»,- նշեց նա և հավելեց, որ պատրաստվում են դիմել այն մարմիններին, որոնք պատշաճ կերպով պետք է զբաղվեն այդ տեղեկություններով։
Հարցին՝ արդյոք այդ ընկերությունը շարունակո՞ւմ է իր աշխատանքն Արցախում, Ավագյանը պատասխանեց. «Հիմա այդ հարցով զբաղվում ենք։ Հնարավոր է, որ իրենք մինչև պատերազմն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։ Այդ բոլոր տեղեկությունները պետք է ստուգենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.