Последние новости

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական կառավարման համակարգերում բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, շինարարության ոլորտում զգալի ավանդ ունեցող, լավագույն ուսուցիչ և ավագ ընկեր, ու ամենակարևորը երկրին ու պետականությանը նվիրված իսկական քաղաքացի, հայ մարդ՝ ՌՈԲԵՐՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

Ավարտելով Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտը, 60 ական թվականներից, որպես երիտասարդ մասնագետ իր աշխատանքային կենսագրությունը սկսում է «Գունավոր մետալուրգիայի շինարարական տրեստում,/Цветметстой/»,որը հետագայում վերակազմավորվում է որպես «Երարդշին» տրեստ, որտեղ էլ նա ձեռք է բերում մասնագիտական հմտություններ, գիտելիքներ և փորձ:

Լինելով առաջադեմ մտածողությամբ ինժեներ, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից մեծ մասնակցություն է ունեցել և իրականացրել Խորհրդային Հայաստանի ու միութենական նշանակության կարևորագույն կառույցներ՝ արդյունաբերական, ռազմարդյունաբերական, հիդրոտեխնիկական, առողջապահական, կրթական, մշակութային, հասարակական ոլորտների։

Նա կարևորում էր գիտություն, արտադրություն, շինարարություն կապը և իր վարած գրագետ տեխնիկական քաղաքականության շնորհիվ նոր լուծումներ էր գտնում շինարարության կազմակերպման, որակի բարձրացման, շինարարական տնտեսության զարգացման համար։

Ունենալով վարչական աշխատանքի մեծ կարողություններ և կազմակերպչական ջիղ՝ 1977 թվականից տեղափոխվում է աշխատանքի ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչություն, վարելով վարչական բարձր պաշտոններ։

Նա ջանք ու եռանդ չէր խնայում, ոչ միայն պատշաճ մակարդակով կատարելու իր կարևորագույն պարտականությունները այլ նաև իր գործառույթների շրջանակներից դուրս անգամ, լայն կապեր և աշխատանքային փոխհարաբերություններ էր հաստատում միութենական հանրապետությունների իր գործընկերների հետ։ Նա իր բարի ժպիտով, հանդարտ ու խաղաղ բնույթով կարողանում էր ստեղծել ջերմ միջավայր, մի յուրահատուկ առաքելությամբ մտերմացնել և իր շուրջը հավաքել տարբեր ոլորտների բանիմաց և ստեղծարար մարդկանց ու այդ բոլորը ծառայեցնել ոչ միայն մարդկային հարաբերություններին այլ նաև երկրի տնտեսության զարգացման շահերին։

Իր աշխատանքային կենսագրության մեջ, նրա համար յուրահատուկ տեղ ուներ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնանորոգման աշխատանքները: Հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կառույցը վերջապես պետք է ծառայեր որպես Խորհրդային Հայաստանի ներկայացուցչություն Մոսկվայում (այժմյան Հ Հ դեսպանատունը Ռուսաստանի Դաշնությունում)։

ՀԽՍՀ-ի նախարարների խորհրդի կողմից նրան է վստահվում Լազարյան ճեմարանի նախագծային ու շինարարական աշխատանքները համակարգող պատվիրատուի առաքելությունը։

Ի պատիվ իրեն աշխատանքները ավարտվեցին և շենքը շահագործման հանձնվեց «գերազանց» գնահատականով՝ արժանանալով Խորհրդային Միության համապատասխան գերատեսչական մարմինների, հատկապես Մշակույթի նախարարության դրվատանքին և պարգևներն։

1988 թվականի աղետալի երկրաշարժի և նրա հետևանքների վերացման և վերականգնման աշխատանքների հիմնական հասցեատերը իհարկե Խորհրդային Հայաստանի Կառավարությունն էր։ Պետական բարձր մտածելակերպ ունեցող գործիչների հետ մեկտեղ Ռոբերտ Մարտիրոսյանը ևս իր մասնակցությունն ունեցավ այդ կարևորագույն գործում։ Ականատեսների վկայությամբ, այդ օրերին, շատերի նման նա էլ, իրեն հատուկ զսպվածությամբ և կազմակերպվածությամբ, օր ու գիշեր կարողանում էր կազմակերպել տնտեսական ոլորտի կարևորագույն հարցերը։ Պատահական չէր, որ 2003 թվականին նաև իր նախաձեռնությամբ և Ռուսաստանի Դաշնության դեսպանի աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպեց Սպիտակի երկրաշարժի 15-ամյա տարելիցի հիշատակի օրը՝ հրավիրելով աղետի գոտում աջակցություն ցուցաբերած տարբեր երկրների մի շարք պատվիրակությունների, պետական այրերի, վերականգնողական աշխատանքներին մասնակցություն ցուցաբերած անձանց։

Ռոբերտ Մարտիրոսյանը իր անուրանալի դերակատարումն ունեցավ 1994 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգենն Առաջին Վեհափառի հուղարկավորությունը պետական և պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում:

Հիմնականում ստվերում պահելով իր անձը՝ բացառիկ կիրթ մակարդակով, իրականացնում էր աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և հյուրերի ժամանումը, կազմակերպում արարողություններն ու մասնակցությունը։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պետությանը մատուցած այդ ծառայության համար նրան արժանացրեց բարձր պարգևի։

Իր զգալի ավանդն ունենալով Հ Հ Կառավարության տնտեսական գործունեության ոլորտում, 1994 թվականին տեղափոխվում է աշխատանքի Մոսկվա և մինչև 1999 թվականը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալի տեղակալի պաշտոնը վերահսկողության գծով ։ Մոսկվայում աշխատելու տարիներին անգամ, Ռոբերտ Մարտիրոսյանը չէր դադարում օգտագործել իր կապերն ու հնարավորությունները օգտակար լինելու հայրենի երկրի կենսական նշանակության տնտեսական խնդիրների կարգավորմանը ։

2000-2008 թվականներին լինելով բիզնես և խորհրդատվություն իրականացնող ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ, արտերկրի ներդրումային ծրագրերի շրջանակներում Երևանում որպես պատվիրատուի ներկայացուցիչ, համակարգել և ավարտին է հասցրել Ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնը և «Երևան-Պլազա» Բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքները։

Որպես հայ առաքելական եկեղեցու նվիրյալի՝ Ռոբերտ Մարտիրոսյանին ճակատագիրը հնարավորություն ընձեռեց, իր ակտիվ մասնակցությունը բերելու Մոսկվայի Հայկական առաջնորդանիստ եկեղեցու կառուցման գործում։

Եվ դրա շնորհիվ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, եկեղեցաշինության գործում իր ունեցած ավանդի ու նվիրումի համար, 2015 թվականին պարգևատրվել է Սուրբ «Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով:

Պետական կառավարման համակարգում, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում ունեցած ավանդի համար Ռոբերտ Մնացականի Մարտիրոսյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևների,մեդալների, շնորհակալագրերի:

Ռոբերտ Մարտիրոսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, հեղինակ քաղաքաշինության ոլորտին և շինարարական գիտության զարգացմանը նվիրված բազմաթիվ գիտական աշխատությունների ու հոդվածների։

 Անկախ տարբեր ոլորտներում իր ունեցած իր գործունեությանը՝ Ռոբերտ Մնացականի Մարտիրոսյանը հոգեհարազատ մնաց իր ընտրած մասնագիտությանը ու ոգուն։

Հավերժ հիշատակ քեզ լավ ՄԱՐԴ, նվիրյալ քաղաքացի, լավագույն ընկեր․․․

Մենք դեռ երկար կունենաք քո յուրօրինակ ժպիտի ու ներկայության կարիքը։

Գագիկ Գալստյան, Հայաստանի Շինարարների միության նախագահ

Մկրտիչ Մինասյան, Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «ВЫПОЛНЕНИЕ ПРЕСТУПНОГО ПРИКАЗА НЕ ОСВОБОЖДАЕТ ОТ ОТВЕТСТВЕННОСТИ: ЭТО ЛОЖЬ»
      2024-05-27 14:05

      «Уважаемые сотрудники Полиции! Настало время, чтобы кто-то разъяснил вам некоторые особенности, определенные новым Уголовным кодексом РА, которые непосредственно касаются вас. Поскольку ваше поведение показывает, что вы все еще не осведомлены на сей счет, я возьму эту ответственность на себя», – обратился в соцсетях к полицейским адвокат Айк Алумян.

    • Карен ВРТАНЕСЯН: ПОЧЕМУ НЕ ПРЕДУПРЕДИЛИ О ВОЗМОЖНОМ НАВОДНЕНИИ И НЕ ЭВАКУИРОВАЛИ ЛЮДЕЙ?
      2024-05-26 20:05

      «Данная сводка-таблица взята с сайта Государственного центра гидрометеорологии и мониторинга. Эти данные были известны госорганам вчера днем не позднее 14.11 (на странице Центра они были опубликованы именно в это время», - написал на своей странице в Фейсбук военный эксперт Карен Вртанесян.

    • ЮКЖД ВЕДЕТ ВОССТАНОВИТЕЛЬНЫЕ РАБОТЫ НА ПОВРЕЖДЕННЫХ ИЗ-ЗА НЕПОГОДЫ УЧАСТКАХ НА СЕВЕРЕ АРМЕНИИ
      2024-05-26 19:10

      В связи с неблагоприятными погодными условиями и повреждениями железнодорожных путей на севере Армении с 26.05.2024г. отменяются международные поезда по направлениям Ереван-Тбилиси-Ереван.

    • ЕЩЕ РАЗ О НЕАДЕКВАТНЫХ ИНТЕРПРЕТАЦИЯХ АЛМА-АТИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ
      2024-05-25 19:29

      В последние годы премьер-министр Армении Никол Пашинян постоянно обращается к Алма-Атинской декларации 1991 года, утверждая, что подписавшие данную Декларацию новые независимые государства признают свою территориальную целостность в рамках бывших административных границ союзных республик СССР, которые становятся государственными границами. О признании Декларации в качестве правовой основы определения границ между Азербайджаном и Арменией заявляют и руководители некоторых стран, вовлеченных в армяно-азербайджанский переговорный процесс. А также господин Шарль Мишель, начиная со встречи 06.10.2022 в Праге, в которой участвовали также Эмманюэль Макрон, Никол Пашинян и Ильхам Алиев. При этом содержание и текст документа грубо искажаются.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ