ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին
Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ նախարարների կոմիտեին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին»,– նշված է Հայաստանի ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Ինչ վերաբերում է ՀՀ դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության ներկայացրած տեղեկության բնույթը՝ դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել նախարարների կոմիտեին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 20:37
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян назвал шаги, которые будут направлены на отстранение премьера Никола Пашиняна от власти, передает Sputnik Армения.
-
2024-05-09 18:58
Архиеписком Баграт Галстанян дал премьер-министру Армении Николу Пашиняну час на отставку. Об этом Галстанян заявил на проходящем в Ереване митинге движения «Тавуш во имя Родины», передает NEWS.am.
-
2024-05-09 18:57
Представители движения "Тавуш во имя родины" и их сторонники собрались на площади, чтобы потребовать ответа от руководства Армении и дать ему время на прекращение антиконституционного процесса по делимитации границы. Об этом заявил глава Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян на митинге в центре Еревана, передает Sputnik Армения.
-
2024-05-09 18:14
На Площади Республики Еревана проходит многотысячный митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской апостольской церкви Баграта Галстаняна.