Последние новости

ԱՆ փորձագետը զգուշացրել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

Փաստորեն կարելի է խոսել կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի մասին, ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն «Ազատությանը» տված հարցազրույցում։

Նրա խոսքով, երկրում համաճարակաբանական իրավիճակը կտրուկ սրվել է և հիվանդանոցային մահճակալների ֆոնդն արագ լրացվել է, բայց այս պահին չկան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնք սպասում են հիվանդանոցում տեղ ազատվելուն։

«Այսօր վերարտադրման ցուցանիշը կազմել է 1,5 (մեկ մարդը կարող է վարակել 3 մարդու), իսկ դա նշանակում է, որ առաջիկա 7 օրում մենք կունենանք առնվազն 5 հազար լրացուցիչ դեպք», – հայտարարեց նա։

Սահակյանը պարզաբանեց, որ վերջին երկու շաբաթվա համեմատ` կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 116%–ով։

«Եթե նախորդ 14 օրվա ընթացքում մենք ունեցել ենք օրական 150–200 դեպք, ապա հիմա խոսքը 500–700 դեպքի մասին է։ Հաջորդ 14 օրերին մենք գործ ենք ունենալու 1000–1500 դեպքերի հետ», – զգուշացրեց նա։

Փորձագետը նշեց, որ եթե ավելի վաղ խոսքը կորոնավիրուսի դրական թեստերի 10%–ի մասին էր, ապա այսօր այդ տոկոսը հասնում է 30-35–ի, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ