Последние новости

HRW. Հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նողկալի ռազմական հանցագործություն է

Ադրբեջանական ուժերը հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորել են դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և խոշտանգել են գերեվարելիս, նրանց փոխանցելիս կամ կալանքի տակ պահելիս: Այս մասին նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատի մնացած բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք կալանավորված են, և տեղեկություններ տա զինծառայողների ու քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վիճակն անհայտ է, բայց վերջին անգամ նրանց տեսել են Ադրբեջանում կալանավորված:

«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումները, նողկալի ռազմական հանցագործություն է,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: - Խոր տագնապ է հարուցում նաև այն, որ մի քանի անհայտ կորած հայ զինվորների չեն կարողանում գտնել, որոնց վերջին անգամ տեսել են Ադրբեջանում բանտարկված»:

Human Rights Watch-ը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն պատմել են բանտարկության ժամանակ իրենց հանդեպ, ինչպես նաև մյուս ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, որոնց հետ նրանք գերեվարվել են կամ նույն խցում են եղել: Նրանք նկարագրել են երկրատև և բազմաթիվ ծեծը: Նրանցից մեկի խոսքով՝ իրեն ծակել են սուր մետաղական ձողով, մյուսն ասել է, որ իրեն խոշտանգել են էլեկտրական հոսանքով, իսկ մեկին բազմիցս այրվածքներ են հասցրել կրակայրիչով: Տղամարդիկ պահվել են արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, նրանց շատ քիչ ջուր են տվել և ձերբակալման առաջին օրերին գրեթե չեն կերակրել:

Համացանցում տասնյակ տեսանյութեր են տեղադրվել, որոնցում ադրբեջանցի սպաները դաժանորեն են վարվում հայ ռազմագերիների հետ: Human Rights Watch-ը մանրակրկիտ ուսումնասիրել և ստուգել է ավելի քան 20 այդպիսի տեսանյութ, այդ թվում՝ վերջերս հայրենադարձված ռազմագերիների և այն զինվորականները ընտանիքի անդամների հետ հարցազրույցների միջոցով, ովքեր հայտնվում են տեսանյութերում, բայց դեռ չեն վերադարձվել:

Հաղորդումները Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին մտավախություններ են առաջացնում, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները հետագա բռնությունների վտանգի տակ են, հայտարարել է Human Rights Watch-ը:

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հայ ռազմագերիները և կալանքի տակ պահվող այլ անձինք օգտվեն պաշտպանության բոլոր միջոցներից, որոնց իրավունքն ունեն, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ