Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հետ գերիների մասին է խոսել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով: Այվազյանն այդ մասին հայտնել է այսօր` ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ տեսակապի միջոցով զրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից էին հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։
«ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 12:08
В Бюраканской средней школе напряженная ситуация, директора увольняют за оппозиционные взгляды. Об этом MediaHub сообщил один из школьных учителей, передает Aysor.am.
-
2024-05-16 12:06
Потрясен нападением на премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом написал премьер-министр Никол Пашинян в своем микроблоге в X, пожелав ему скорейшего выздоровления, передает News.am.
-
2024-05-16 12:04
У здания правительства задержано 3 человека. Об NEWS.am сообщил пресс-секретарь МВД Нарек Саркисян.
-
2024-05-16 11:45
В Армении будут проведены очередные сборы резервистов. Постановление об этом было принято на заседании правительства в четверг, передает Sputnik Армения.