Последние новости

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՈՒ 18-ԱՄՅԱ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՌՆՎԵԼ ԵՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱԼՈՒԽԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ:

Մարտի 23-ին Երեվանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն հաղորդեց, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող Անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են երկու կասկածելի դեռահասների, որոնց հետո փոխանցեցին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին:

Հետագայում պարզվել է նրանց ինքնությունը, և այն, որ նրանցից մեկը նախկինում արդեն դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար:

Ձերբակալվածները խոստովանել են, որ կատարել են այս, ինչպես նաև մարտի 19-ին Երևան-Նորագավիթ հատվածում 30 մետր մալուխի գողությունը:

Նկատենք, որ տարեսկզբից Հարավկովկասյան երկաթուղում աճել է երկաթուղային համակարգի վրա արտաքին ազդեցությունների թիվը. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 35 նման դեպք, ինչը 3 անգամ գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիմնականում դրանք էլեկտրական և կապի մալուխների գողություններ և գողության փորձեր են, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Բոլոր հայտնաբերված դեպքերում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` չարագործներին հայտնաբերելու և հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկաթուղու գույքի գողությունները իրականում մեծ վտանգ են ներկայացնում գնացքների երթևեկության անվտանգության համար: Ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է վազուրդիներում և գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա, իր հերթին, կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ:

Ընկերությունը վստահ է, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը:

Галерея (3 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ