Последние новости

Իսրայելցիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան մեկնելուց

Իսրայելի Ազգային անվտանգության գործակալությունը իսրայելցիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և տարածաշրջանի այլ երկրներ մեկնելուց՝ հղում անելով «Իրանի կողմից հարձակման սպառնալիքին», հայտնում է AP-ը:

«Մեր գնահատականների համաձայն, առաջիկայում Իրանը կշարունակի իր գործողությունները՝ իսրայելական թիրախներին վնաս հասցնելու համար»,- ասված է գործակալության հակաահաբեկչական վարչության հայտարարության մեջ: Իսրայելցիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Վրաստան, Ադրբեջան, Աբու Դաբի, Դուբայ, Բահրեյն, Իրաքյան Քուրդիստան, ինչպես նաև Թուրքիա, Հորդանան և Եգիպտոս մեկնելուց:

Անցյալ տարի Իսրայելի հետ կապեր հաստատելուց հետո ԱՄԷ-ն դարձել է իսրայելցի զբոսաշրջիկների սիրած վայրը: Պատվաստումների հաջող արշավից հետո Իսրայելը սկսել է վերակառուցել իր տնտեսությունը և ակնկալում է, որ առաջիկա ամիսներին զբոսաշրջությունը թափ կհավաքի, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ