«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ասանժին
WikiLeaks հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժն ուղիղ երկու տարի է, ինչ գտնվում է բրիտանական բանտում, որտեղ սպասում է դեպի ԱՄՆ հնարավոր արձահանձնման որոշմանը, հիշեցրել է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է DW-ը:
«Մենք դեռևս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ասանժին բանտից»,- կիրակի՝ ապրիլի 11-ին հայտարարել էն իրավապաշտպանները:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ 49-ամյա ավստրալացին 731 օր շարունակ գտնվել է ամբողջովին մեկուսացված, քանի որ հրապարակել է տեղեկատվությունը, որը բացահայտում է Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության մանրամասները: «Բելմարշի առանձնակի վտանգավոր հանցագործների համար բանտում Ասանժի կալանքի մասին դատավորի որոշումը անմարդկային է: Ասանժի հոգեկան խնդիրները, որոնց միջոցով դատավորը հիմնավորել է արտահանձնման մերժումը, խորանում են տևական բանտարկման ընթացքում: Իսկ նրա ֆիզիկական առողջությունը վտանգված է Բելմարշում COVID-19-ով վարակվելու դեպքերի պատճառով»,-հայտարարել է կազմակերպության Բեռլինի մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Միրը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները քննադատել են փաստը, որ Ասանժի դատավարությունն ընթանում է փակ ռեժիմում: «Չափազանց խնդրահարույց է, որ ընթացիկ դատավարության մեջ այժմ բացակայում են հրապարակային նիստերը, իսկ որոշումները կայացվում են փակ դռների հետևում»,-ասված է հայտարարության մեջ: Ընդ որում՝ որոշումը՝ կարտահանձվի՞ արդյոք Ասանժն ԱՄՆ-ին, կարող է տևել ևս մի քանի տարի, նախազգուշացնում են իրավապաշտպաններն ու մատնանշում, որ Մեծ Բրիտանիայում երկու հնարավոր ատյան անցնելուց հետո Ասանժի գործը կարող է հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:
Հունվարի սկզբում Լոնդոնի դատարանը հրաժարվել էր արտահանձնել Ասանժին Միացյալ Նահանգներին՝ հղում անելով նրա «հոգեկան վիճակին»: Արտահանման դեպքում նրա կողմից ինքնասպանություն գործելու ռիսկը մի քանի անգամ կբարձրանար, քանի որ մեկուսացումը, որում WikiLeaks-ի հիմնադիրը կարող էր հայտնվել ԱՄՆ-ում, կցուցաբերեր նրա վրա «ճնշող» ազդեցություն, հայտարարել է դատարանը: Միացյալ Նահանգները մտադիր են բողոքարկել այդ որոշումը: ԱՄՆ արդարադատության նախարարությունում ընդգծում են, որ շարունակում են պայքարել նրան արտահանձնելու ուղղությամբ:
Երկու օր անց Լոնդոնի դատարանը մերժել է նաև տնային կալանքի կամ Ասանժին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 05:58
Армения на предстоящей в Алматы встрече Мирзоян-Байрамов окажется в сложной ситуации, оставшись один на один, без посредников, с государством, от которого потерпела поражение. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян.
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.