ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ
Ինտելեկտուալներն արդեն եղել են խորհրդարանում
Արդարադատության նախարարությունում գրանցված է 91 կուսակցություն, իսկ գրանցման հայտ են ներկայացրել խորհրդարանական արտահերթ մրցավազքի 10-ից ավելի հավանական մասնակիցներ: Նախապատրաստումն ընտրություններին ընթանում է հասարակության աննախադեպ անտարբերության պայմաններում, ժողովրդին այդ ընտրությունները պետք չեն, իսկ իշխանությունը փորձում է արտահերթ քվեարկության միջոցով շրջել հողերի խայտառակ հանձնման, ավելի քան 5 հազար զոհերի, գերիների և անհետ կորածներն էջը։
Տվյալ պահի դրությամբ հստակ հայտնի է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու են Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն»-ը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս»-ը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը: Այս քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին, թեև ոչ ոք չի կարող բացառել, որ ընտրությունները կչեղարկվեն կորոնավիրուսի 3-րդ ալիքի պատճառով։
Նախնական տեղեկություններով՝ մայիսի 1-ին տեղի կունենա ՀԱԿ-ի համագումարը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ այդ ապաքինվի կորոնավիրուսից։ Ներկայումս նրա վիճակը մտահոգիչ չէ։ ՀԱԿ-ի նախորդ համագումարը տեղի է ունեցել 2017-ի հերթական ընտրություններից առաջ։ Մայիսյան համագումարը կոչված է վճռելու արտահերթ քարոզարշավին կուսակցության մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ըստ մերձավոր շրջապատից արտահոսած տեղեկությունների՝ Տեր-Պետրոսյանն ավելի շատ հակված է բոյկոտելու ընտրությունները, սակայն ՀԱԿ-ի ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր անարդյունավետ են համարում բոյկոտի գաղափարը։ Թեպետ, մասնակցության համար անհրաժեշտ են ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ, իսկ ՀԱԿ-ում ֆինանսների առումով խնդիրներ կան…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձևավորման փուլում է «Անկախ Հայաստան» կուսակցությունը՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նախագահությամբ։ Նա ընդդիմության ճամբարում հայտնվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով սկանդալային դատավարությունից հետո։ Սանասարյանը նախկինում եղել է «Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաև Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:
Գարեջրային ակումբի սեփականատեր Մանուկ Սուքիասյանը, մեր ունեցած տեղեկություններով, զբաղված է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ձևավորմամբ։ Դե, բա ո՜նց. չէ՞ որ ինտելեկտն ու գարեջուրը առանց իրար գոյություն չունեն, ճիշտ ինչպես Բաբելն ու Հեգելը մաշված անեկդոտից: Ի դեպ, այդպիսի անվանումով կուսակցություն արդեն առաջադրվել է խորհրդարանում 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքի կազմում։ Այդ կուսակցության ցուցակով պատգամավորական աթոռին հայտնվեց նույն այն «Սերգո ջանը» (Սերգո Երիցյանը), որին անցած դարում Տեր-Պետրոսյանն ասաց, որ նա լավ չի ապրի, քանի դեռ Արցախը չենք հանձնել։ Սուքիասյանը եղել է «Առաքելություն» կուսակցության անդամ, որը 2018-ին ԱԺ է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի կազմում, Փաշինյանի կուսակցության հետ համատեղ։ ԶԼՄ-ների ուշադրությունն արդեն գրավել է նաև «Ազգ-Բանակ-Հայրենիք» անվանումով կուսակցությունը՝ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) գլխավորությամբ, որին շատերը հիշում է որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր։
Իսկ բացի այդ, ընտրություններին մասնակցության է պատրաստվում նաև «Ազգային միացյալ նախաձեռնություն» անվանումով խումբը, որ ցուցակում առաջինը, ըստ մեզ հասած տեղեկությունների, լինելու է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Նա հանդես է գալիս ծայրահեղ արմատական դիրքերից և, չչափավորելով արտահայտությունները՝ բնավ ոչ լավագույն բնորոշումներ տալիս վարչապետին ու նրա քաղաքականությանը։ Ընտրություններին մասնակցելու է պատրաստվում նաև «Վան» պահպանողական կուսակցությունը, որի մասին առանձնապես ոչինչ հայտնի չէ։
Երգիչներ և փաստաբաններ
Իրավաբանական հանրության ուշադրությունը կենտրոնացած է ազգային և քրիստոնեական գաղափարախոսությամբ հանդես եկող «Զարթոնք» կուսակցության վրա: Դրա հիմնադիրներն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
Տեսանելի հեռանկարում տեղի կունենա «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որն արդեն անվանել են Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի գլխավորած համանուն կուսակցության մասնաճյուղ: Այն մասին, որ Հայաստանում ձևավորվում է «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Երվանդ Թարվերդյանի նախագահությամբ, մեր լսարանին արդեն տեղեկացրել ենք։ Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի սեփականատերն է։
«Սասնա ծռեր» կուսակցությունը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք վկայում են բևեռներից մեկին միանալու և արտահերթ քարոզարշավին մասնակցելու փորձերի մասին։ Բացառված չէ, որ ահաբեկիչների կուսակցությունը փոխի ցուցանակն ու ընտրությունների գնա «Ազգային-ժողովրդավարական բևեռ» անվանումով:
Մասնակցության հայտ է ներկայացրել նաև Նարեկ Սամսոնյանի «Իմ Հայաստան» կուսակցությունը։ Որոշակի շրջանակներում այն կապակցում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Սամսոնյանը պարբերաբար հանդես է գալիս կանխատեսումներով, որ Փաշինյանը կարող է ցանկացած պահի դադարեցնել ընտրությունների նախապատրաստումը։ «Իմ Հայաստան» կուսակցության առաջնորդն իր ծրագրերի մասին կպատմի միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարական տա, իսկ խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չառաջադրի վարչապետի նոր թեկնածու։
ՀՅԴ-ն դեռ վերջնականապես չի հայտարարել արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Հայտնի է, որ Գերագույն մարմնի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել, որոնց ընթացքում ակտիվացել են լուրերն այն մասին, որ կուսակցությունն ընտրություններին կարող է մասնակցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով։ Ըստ լուրերի՝ դաշինքը կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մինչ այժմ ՀՅԴ-ն միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին։
Ի հակակշիռ «Վերածնվող Հայաստանի»
Վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կապանում ձևավորվում է «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցությունը՝ Արմեն Ղազարյանի նախագահությամբ։
Այդ ուժը ձևավորվում է որպես հակակշիռ Հակոբյանի կուսակցությանը, ենթադրաբար՝ Նիկոլի մտերիմ օլիգարխների միջոցներով։ Ղազարյանն արդեն հրապարակավ բացասական կարծիք է հայտնել Սյունիքի նախկին մարզպետի մասին, անվանելով նրան վտանգավոր մարդ։
Բացի այդ, քաղաքականության ոլորտ են մտել ոչ միայն գարեջրի արքաները, այլև արվեստի մարդիկ։ Վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը հիմնել է «Ազգի ձայնը» անվանումով կուսակցություն: Հին ու նոր կուսակցությունների համագումարները կհրավիրվեն Փաշինյանի հրաժարականից անմիջապես հետո, երբ վերջնականապես պարզ դառնա հարցը. կայանալու են արդյոք հունիսի 20-ին նշանակված ընտրությունները, թե՞ Փաշինյանը կհրաժարվի ընտրարշավից կորոնավիրուսի երրորդ ալիքի պատրվակով։ Եթե դա տեղի չունենա, ապա, դատելով նախընտրական մրցավազքի հավանական մասնակից կուսակցությունների քանակից, ապագա ընտրողները նախընտրական քաղաքական գովազդ են դիտելու օրական 24 ժամ անընդմեջ՝ առանց նախաճաշի, ճաշի և ընթրիքի…
Պարադոքսն այն է, որ աղքատ Հայաստանում կուսակցությունների ակնհայտ ավելցուկ կա, մինչդեռ կուսակցությունը թանկ հաճույք է, ամեն մեկի գրպանի բանը չէ, ինչպեսև մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։ Պետք է վճարել ընտրական գրավը, բացել տարածքային նախընտրական շտաբներ, քարոզչություն վարել, բուկլետներ ու ցուցապաստառներ տպել... Կուսակցությունների գրանցման հետ կապված խնդիրներ չեն լինի. Փաշինյանին ձեռնտու է մասնակիցների մեծ քանակը, դա կտրոհի վարչապետի ցուցակին բաժին չընկած ընտրական ձայները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-31 09:30
Сначала Ивета Тоноян опровергла намеки СМИ об отношении лидера ППА Гагика Царукяна к оппозиции, дав понять, что лидер сам выскажется по текущим вопросам, когда сочтет нужным. Позже Царукян выступил с объемным интервью в одной из популярных газет, резонанс от выступления был минимальным, а на сообщение о встречах Царукяна в Москве политические круги и СМИ вообще никак не отреагировали. Иными словами, потуги лидера ППА вернуть себе реноме действующего политика выглядят до смешного нелепо.
-
2024-10-29 10:02
Подготовка к досрочным или очередным парламентским выборам в Сюнике идет полным ходом. В предыдущих публикациях мы рассказали о возбуждении уголовного преследования против руководителей строительной фирмы, принадлежащей семье законно избранного мэра Капана Геворга Парсяна. Самое время поведать о слухах, которые в эти дни активно циркулируют по городу.
-
2024-10-28 09:52
Экс-посол Пашиняна по особым поручениям лидер партии "Лусавор Айастан" Эдмон Марукян не только основательно внедрился в лагерь оппозиции, но и приступил к выполнению "особого поручения": он терроризирует парламентскую оппозицию призывом отказаться от мандатов! При этом засланный казачок Пашиняна откровенно лжет.
-
2024-10-26 10:57
Апелляционный суд по гражданским делам в октябре оставил в силе решение суда Первой инстанции, отклонившее иск спикера Алена Симоняна против журналиста Наири Охикяна. Спикер обиделся на журналиста за то, что тот назвал его "актером порнофильмов". Журналист и сегодня утверждает, что до того, как стать спикером, Симонян снялся в нескольких фильмах со сценами в духе "18+", эти фильмы есть в соцсетях. Журналист указал на факт, спикер обиделся и подал в суд. Охикян еще легко отделался: когда на днях Симонян обиделся на экс-депутата Рубена Акопяна, то натравил на него охрану парламента, которая грубо вытолкала Акопяна из здания под прицелом телекамер.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։