ԵԽ-ն նոր բանաձև է ընդունել՝ ընդդեմ Ռուսաստանի
Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2», «Ռոսատոմ», «ռուս օլիգարխների» դեմ, ինչպես նաև անջատել Ռուսաստանի Դաշնությունը SWIFT միջազգային վճարային համակարգից` Ուկրաինա ներխուժելու դեպքում: Այս մասին նշված է բանաձևի տեքստում, որը հաստատվել է հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նստաշրջանում:
Բանաձևին կողմ են քվեարկել ներկա 562 պատգամավոր, դեմ՝ 67-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, և կոչ է անում ԵՄ հաստատություններին և ԵՄ անդամ երկրներին դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի ավարտը, ինչպես «Ռոսատոմի» կողմից ատոմակայանների կառուցումը», - ասվում է փաստաթղթում:
«Եթե ռազմական տեղակայումը (Ուկրաինայի սահմանին) վերածվի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա մտնելու փորձի, ապա Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի նավթի և գազի ներկրումը, Ռուսաստանը պետք է հեռացվի SWIFT վճարային համակարգից, բոլոր ռուս օլիգարխների ակտիվները պետք է սառեցվեն, և նրանց մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարվեն», - ասվում է բանաձևում, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.