Ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, հայտնում են ՊՆ-ից։
Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 10:42
В Ереване и по всей республике начинаются мирные акции неповиновения.
-
2024-05-10 10:40
Президент России Владимир Путин внес в Госдуму кандидатуру Мишустина на пост премьер-министра, сообщает Интерфакс.
-
2024-05-10 10:36
Архиепископ Баграт Галстанян заявил, что никогда не обсуждал со вторым президентом Армении Робертом Кочаряном его кандидатуру на пост премьера в случае победы протестного движения.
-
2024-05-10 10:33
СНБ Армении пока не комментирует, начался ли процесс размещения пограничников в Тавуше.