Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաև Կութ գյուղի շրջակայքում
Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, News.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։
«Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող ասել՝ իրենց զորքը մեծ է, թե ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արոտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոբաններին ասել են՝ սա ձեր տարածքը չէ, գնացեք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչև հիմա մոտիկ տեղերում են արածացնում»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։
Սիմա Չիտչյանի խոսքով՝ քիչ առաջ Կութում էր մարզպետ Գնել Սանոսյանը։ Գյուղապետը բանակցությունների արդյունքից տեղյակ չէ։ Փաստն այն է, որ ադրբեջանական զորքը չի լքել Հայաստանի տարածքը։ Չիտչյանը վստահեցրեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, ամեն ինչ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-01 18:44
Архиепископ Баграт Галстанян, прибывший в Гюмри автопробегом вместе со своими сторонниками, проводит большой митинг на Театральной площади. В митинге принимает участие также предстоятель Ширакской епархии ААЦ архиепископ Микаел Аджапахян.
-
2024-06-01 15:42
Автопробег движения «Тавуш во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстанян прибыл в Гюмри. Отметим, что по дороге архиепископа встречали различные общины, а возле Ланджика его встречали хлебом и солью.
-
2024-06-01 15:40
В Гюмри демонтировали сцену, которая была установлена для концерта по случаю Международного дня защиты детей, на фоне визита лидера протестного движения "Тавуш во имя Родины" Баграта Галстаняна. Об этом сообщает корреспондент Sputnik Армения.
-
2024-06-01 14:46
Перевозки золотоносной руды со станции "Зод" на станцию "Арарат" возобновятся в июне. Об этом Sputnik Армения сообщил генеральный директор ЮКЖД Алексей Мельников.