Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՓՐԿԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՅՆ ԽԵՂԿԱՏԱԿ ՊԱՏՈՒՀԱՍԻՑ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Ստորագրության նախապատրաստվող նոր հայտարարության մեծ վտանգներից մեկն այն է, որ այն ամրագրելու է պաշտոնապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, որի հետևանքով Հայաստանը կվավերացնի Արցախի Ադրբեջանի կազմում լինելու փաստը։ Դա այլևս փակելու է Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ բանակցային հնարավորությունը։ Դա այն է, ինչի մասին հետպատերազմյան շրջանում անդադար խոսում է Ալիևը:
Այլևս պետք է բացառել, որ նոյեմբերի 9-ից և հունվարի 11-ից հետո այդ ազգադավ սրիկայի ստորագրությունը դրվի որևէ փաստաթղթի տակ։ Նա Հայաստանի օրինական ղեկավար չէ։ Նա ապօրինի է զավթել այդ պաշտոնը։ Րոպե առաջ նա պետք է վռնդվի վարչապետի պաշտոնից։
Սիրելի ժողովուրդ ոտքի կանգնեք: Հայաստանի և Արցախի բոլոր ժամանակների քաղաքական, ռազմական, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ, գործարարներ, բանվորներ, գյուղացիներ, ծառայողներ, ուսուցիչներ, ուսանողներ, միացեք իրար, կանգնեք իրար կողք, նույն վայրում, նույն օրը, նույն ժամին: Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից։ Մի կողմ թողեք այդ ընտրություն կոչված ծաղրուծանակը, զբաղվեք լուրջ գործով։ Մեր այսօրվա ապրած ամեն րոպեն դարի արժեք ունի։ Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 16:24
Завтра утром в 8 часов мы соберемся во дворе церкви «Сурб Анна», но я не буду говорить, что мы будем делать. Об этом на Площади Республики Еревана 28 мая заявил лидер движения «Во имя Родины», предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, передает News.am.
-
2024-05-28 16:22
На данный момент в Ахтале Лорийской области Армении есть продукты, но к вечеру они могут закончиться. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил мэр города Севак Саркисян.
-
2024-05-28 16:20
На делимитированном участке границы между Арменией и Азербайджаном утром жители села Киранц Тавушской области заметили азербайджанский флаг. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил глава села Камо Шагинян.
-
2024-05-28 16:19
В Армении женщина погибла от удара молнии, передает News.am.