Քոչարյան․ Մենք ի վիճակի ենք այստեղ լուծումներ գտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այդ պատվաստումը նիկոլիզմի դեմ դուք պետք է անեք ձեր մարզում այս 2-3 շաբաթվա ընթացքում: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Պետք է մարդկանց կարծիքը փոխենք: Մի խելոք մարդ ասել է՝ կարծիքը տրանսպորտի պես է, եթե սեփականը չունես, հանրայինից ես օգտվում: Պետք է փորձենք մարդկանց հետ աշխատելով այդ ամենը ներդնենք: Այդ պատվաստումը նշանակում է, որ այդ կոլեկտիվ իմունիտետը ձեռք է բերվելու մեր ժողովրդի մոտ: Օրինակ, Ուկրաինայում այդ կոլեկտիվ իմունիտետը ձեռք չբերվեց, երրորդ ցիկլով երկիրը գնաց տարբեր կարգի տեխնոլոգիաների քայքայիչ ազդեցության ճանապարհով: Հիմա մենք մի անգամ ընկել ենք սրա տակ, երկրորդ անգամ սա չպետք է լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով պայքարի մեջ իր մտնելուն, Քոչարյանն ասաց. «Իմ կյանքում չեմ հիշում, որ ինչ-որ նպատակ դնեմ ու դրան չհասնեմ: Կամ չպիտի դնեմ, բայց եթե դրեցի, ձեզ ոչ մեկին հանգիստ չեմ տալու»:
Նա ընդգծեց, որ Հայաստանն առանց ինդուստրիալ բաղադրիչի շատ թույլ երկիր է լինելու տարածաշրջանում. «Մենք այդ հաղադրիչը պետք է ունենանք: Քանի որ հիմա Ռուսաստանի ամբողջ ռազմարդյունաբերությունը և ընդհանրապես այդ բաղադրիչը էական աճ է ապրում, մենք կարող ենք այդ մեծ միավորի հետ ավելի ինտեգրվելով մոդելներ կարող ենք գտնել:
Մեկ խնդիր կար իրենց մոտ, որոշ ճյուղերում իրենք արգելել են Ռուսաստանից դուրս արտադրություններ դնելը: Մերգելյանի ինստիտուտը չաշխատեց նաև այդ պատճռով, որովհետև սպասարկում էր ռազմաօդային ուժերը: Հիմա ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք այստեղ լուծումներ գտնել, որ այդ մեծ միավորի հետ որոշ ճյուղերի սպասարկումը անել Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատելու ենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".