Последние новости

ՌԴ դեսպանը Գորիսում հանդիպել է Առուշանյանին և ծանոթացել ռուս զինծառայողների առօրյային

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հանդիպել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Սյունիքի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, մասնավորապես տարածաշրջանում ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրավերով Կոպիրկինը մասնակցել է Գորիսի թիվ 4 դպրոցում տեղի ունեցած Վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Դեսպանը նաև այցելել է Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց (ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ) և այնտեղ գործող ռուսաց լեզվի կենտրոն: Կոպիրկինը ռուսերեն գրականություն է նվիրել դպրոցին:

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Կոպիրկինն այցելել է նաև 102-րդ ռուսական ռազմակայանի` Գորիսում տեղակայված խմբին ու Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի ավիացիոն խմբին:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է ռուս զինծառայողների առօրյային ու ուսումնամարտական գործունեությանը, ինչպես նաև տվյալ ստորաբաժանումների կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ