Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրությունը. կտպվի 66, 925 միլիոն քվեաթերթիկ
«Տիգրան Մեծ» հրատարակչատանը մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը։ Ընտրությունների մասնակից 25 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։
«Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենի տեղակալ Լյուդվիգ Հարոյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ նման քանակով քվեաթերթիկների տպագրությունն աննախադեպ է։
«Հրատարակչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կնքել է պայմանագիր՝ քվեաթերթիկներն ու ընտրությունների հետ կապված այլ փաստաթղթերը տպելու համար։ Մեզ ներկայացված պայմանագրի հիման վրա ընտրություններին մասնակից 25 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։
Արտադրամասում այս պահին աշխատում է 4 հզոր տպագրական մեքենա։ Տպագրությունն ավարտելուց հետո տրցակներն ուղարկում ենք կտրման և հանձնում ԿԸՀ։
Նման բան չի եղել, որ այսքան քաղաքական ուժ մասնակցի ընտրություններին։ Տպագրության աշխատանքի ծավալը, աշխատողների քանակն ավելացրել ենք, գիշեր–ցերեկ տպագրական մեքենաներն աշխատում են, որպեսզի հասցնենք մինչև հունիսի 17-ը հանձնել քվեաթերթիկները»,– ասաց Լյուդվիկ Հարոյանը։
Քվեաթերթիկների տպագրության վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Մինչ այդ հրատարակչությունը կտպի 66 մլն 925 հազար քվեաթերթիկ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.