Քոչարյան․ 2018թ. դեպքերը կարող էին չլինել, եթե պահեին կրթության մակարդակը
Ազգային արժեքների դեմ սկսված բոլոր ծրագրերը կվերանայվեն։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ երբ նախագահ է դարձել, ուսուցիչների աշխատավարձը կազմում էր 10 հազարից քիչ, երբ հեռացավ պաշտոնից, աշխատավարձը բարձրացել էր մինչև դրույքը 80 հազար։
«Գուցե 2018թ. դեպքերն էլ չլինեին, եթե պահեին կրթության մակարդակը դպրոցներում և բուհերում։ Մարդկանց կարելի է խաբել այն հասարակություններում, որտեղ կան կրթական համակարգի խնդիրներ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ցավոք, դպրոցները հիմա էլ քաղաքական ուժերը դիտարկում են որպես ձայներ ստանալու միջոց։ Նախկին նախագահը հիշեցրեց, որ ինքը ձեռնարկել է դպրոցներին և բուհերին անկախություն տալու փորձ։ Բայց եթե բուհերի դեպքում դա ինչ-որ կերպ հաջողվել է, դպրոցների դեպքում՝ ոչ։ «Նշանակում է՝ այն ժամանակ ամեն ինչի կեսն ենք արել և պետք է ավարտին հասցնենք։ Անհրաժեշտ է բարձրացնել ինքնակառավարման մակարդակը, որպեսզի անհնար լինի դպրոցն օգտագործել նման նպատակների համար։ Իսկ դուք գիտե՞ք, որ վերջին օրերին հեռացվել են դպրոցների բազմաթիվ տնօրեններ»,- հետաքրքրվեց նախկին նախագահը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".