Հայ հոգեբույժները քաղաքական ուժերին կոչ են անում չվիրավորել իրենց շահառուներին
Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես է եկել ուղերձով, որում դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում խարանավորող արտահայտությունների գործածումը։
Հոգեբույժները կոչ են անում զերծ մնալ պիտակավորող արտահայտություններից ու դրսևորել առավելագույն հարգանք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։
«Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ։ Սրան զուգահեռ օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ»,– ասված է ուղերձում:
Հոգեբաններն արձանագրում են, որ քաղաքական գործիչները, պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 19:55
Совет Безопасности ООН почтил минутой молчания память погибших президента Ирана Эбрахима Раиси и министра иностранных дел ИРИ Хосейна Амира Абдоллахиана и других пассажиров, находившихся в вертолете, потерпевшем крушение, сообщает РИА Новости.
-
2024-05-20 19:51
В Армении есть над чем подумать в контексте вопроса загрязненности воздуха, поскольку этот показатель, согласно данным ВОЗ, в 6 раз выше нормы, а среди 31-й страны мира Армения по загрязненности воздуха находится на 22-м месте. Об этом заявил в понедельник в парламенте председатель Аудиторской палаты Армении Атом Джанджугазян во время обсуждения отчета по процессу управления твердыми отходами в Министерстве территориального управления и инфраструктур.
-
2024-05-20 19:48
Североатлантический союз выразил соболезнования гражданам Ирана после трагической смерти руководителя страны и других высокопоставленных лиц республики.
-
2024-05-20 19:47
Руководство Ирана намерено развивать отношения с Россией. Об этом заявил первый вице-президент, исполняющий обязанности президента исламской республики Мохаммад Мохбер в телефонном разговоре с российским лидером Владимиром Путиным.