ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշերին:
«Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիևն ասաց, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաև կարևորեց առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 05:33
Настоящий мир в Армении наступит тогда, когда будет восстановлен баланс во внешней политике. Об этом в интервью Sputnik Армения заявил бывший министр иностранных дел Армении Ара Айвазян.
-
2024-05-27 19:44
Возможное принятие Азербайджаном решения об отправке гуманитарной помощи в Донбасс важно для российского общественного мнения. Об этом заявил глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин на встрече с делегацией Милли меджлиса Азербайджана во главе с председателем комитета по международным отношениям и межпарламентским связям Самедом Сеидовым, передает ТАСС.
-
2024-05-27 19:42
Все задержанные оппозиционные активисты, которые 27 мая пытались перекрыть улицы Еревана и требовали отставки премьер-министра Никола Пашиняна, отпущены на свободу. Об этом сообщает пресс-служба МВД республики.
-
2024-05-27 19:40
Россия рассчитывает на поддержку Азербайджана в подготовке к открытию генконсульства РФ в Степанакерте, она начнется в ближайшее время.