Էրդողանը Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ
Թուրքիայի նախագահը տանտիրոջ պես Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները»,- կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլ է սկսվել: Ըստ նրա, շատ շուտով Թուրքիան ու Ադրբեջանը այս հռչակագրի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր կստորագրեն:
«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության հնարավորինս շուտ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն և արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, նախատեսում ենք ձեռնարկել բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ կապված այդ հարցերի հետ»,- ասել է Էրդողանը, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան, որն ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եղբայրական հարաբերությունների ամրապնդման շղարշի ներքո փաստացի Ադրբեջանի գաղութացում է իրականացնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-20 19:53
По делу о взрыве на складе с топливом в окрестностях Степанакерта 25 сентября 2023 года обвиняемых нет, сообщил Следственный комитет в ответ на запрос газеты «Грапарак».
-
2024-09-20 19:52
В Армении выявили 132 случая заражения вирусом Западного Нила, сообщает Наццентр по контролю и профилактике заболеваний.
-
2024-09-20 19:42
Комментарии Дэвида Лэмми (министр иностранных дел Великобритании –ред.) — пятно на внешней политике Великобритании. Об этом в соцсетях написал конгрессмен США Брэд Шерман.
-
2024-09-20 19:39
С открытием «Зангезурского коридора» Азербайджан и Турция соединятся друг с другом напрямую через этот коридор и смогут поставлять нужные грузы друг другу, а не через другие страны. Об этом заявил АПА генеральный директор и председатель правления компании «TCDD taşımacılık» Турецких государственных железных дорог Уфук Ялчин.