Последние новости

ՓՈԹՈՐԿԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ. 26%-Ը ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ 53,9% ՉԷ

Պետք է ընդունել. «արտահերթ ընտրություններ» անվանումով արկածախնդրությունը, որ նախաձեռնեց Փաշինյանը, նրան հաջողվեց։ Բայց ... Հանգուցալուծվե՞ց արդյոք ներքաղաքական ճգնաժամը։ Իհարկե՝ ո՛չ։ Թեև հաղթական հանրահավաքում նա հայտարարեց, թե նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամն ավարտվել է, և ինքն անհապաղ անցնում է լիարժեք աշխատանքի։

Չնայած Փաշինյանի հաղթական ճամարտակություններին, հանրային վստահության ճգնաժամն ակնհայտ է։ Այն բառացիորեն թևածում է օդում։ Այդ մասին է վկայում Փաշինյանի օգտին տրված ձայների տարրական հաշվարկը։ Դա ամենևին էլ 53,9% չէ։ Իրականում դա ընդամենը մեկ քառորդն է, ավելի ճիշտ՝ ԿԸՀ-ի տվյալներով 2 մլն 593 հազար 572 կազմող ընտրողների ընդհանուր թվի մոտ 26%-ը։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է այս խորապատկերին խոսել ներքաղաքական, հասարակական ճգնաժամի ավարտի մասին։ Ի՞նչ լիարժեք աշխատանքի մասին է խոսքը, երբ նրա կողքին հրաժարվում են կանգնել Եկեղեցին, դիվանագիտական կորպուսը, Սփյուռքը, քաղաքական, հասարակական և գիտական գործիչները, մշակույթի, կրթության, բժշկության ներկայացուցիչները, և պարզապես շարքային քաղաքացիները: Ինչի մասին, ի դեպ, ասաց նաև Ռոբերտ Քոչարյանը հետընտրական ասուլիսի ժամանակ։ «Այն մանդատը, որը ստացել է իշխանությունը, իր հանդեպ վստահության մանդատ չէ», - ասաց երկրորդ նախագահը:

Ի դեպ, անդրադառնալով համերաշխության ձեռքին, որ իբր մեկնեց քաղաքական ուժերին Փաշինյանը հանրահավաքի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը զարմացավ. «Դուք իրոք նկատել ե՞ք հաշտության ձեռք, ես չեմ նկատել։ Սա ոճ է՝ դիտորդներին, դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ նրան հավատալ ուղղակի հնարավոր չէ։ Մանավանդ որ հիմա հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ աբսուրդ մեղադրանքով»։ Իրենց նախկին հանրահավաքներում Փաշինյանն ու իր թիմակիցները ճիշտ հակառակն են ասել, հավելեց նա՝ ընդգծելով, որ այսօր համայնքների ղեկավարներին, որոնք կանգնել են ընդդիմության կողքին, արդեն առաջարկվել է լքել պաշտոնը։

Ակնհայտ է, որ ներքաղաքական և հասարակական ճգնաժամը հեռու է կարգավորումից, և այն, ինչի դեմ բողոքում էր ընդդիմությունը, շարունակում է մնալ արդիական։

Ընտրությունները փոխեցին քաղաքական լանդշաֆտը, բայց ներքաղաքական ճգնաժամն ավարտված համարելն անիմաստ է։ Այն քաղաքական ուժերը, որոնց թեթև ձեռքով իշխանությունը պնդեց իր պայմանները և գնաց արտահերթ ընտրությունների իր համար հարմար ժամանակ, այսօր քաղում են իրենց զիջողամտության պտուղները. ընտրողները հստակ գնահատական տվեցին, ցույց տվեցին նրանց իրական արժեքը։ Խոսքը, իհարկե, «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որոնք դրսևորեցին, մեղմ ասած, աննախադեպ քաղաքական ճկունություն և զիջողամտություն։ ԼՀ-ն ի սկզբանե քար էր գցում արտախորհրդարանական ընդդիմության ոտքի տակ, որը մարդկանց դուրս էր բերել փողոց, պահանջելով Փաշինյանի հրաժարականն ու առաջարկելով ձևավորել ազգային համերաշխության ժամանակավոր կառավարություն։ ԲՀԿ-ն, որն իբր համագործակցում էր արտախորհրդարանական ուժերի հետ և պնդում Փաշինյանի հրաժարականը, երկար ժամանակ թանկացնում էր իրեն։ Բարգավաճները խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացման անընդունելիության մասին՝ պնդելով նախևառաջ Փաշինյանի հրաժարականը։

«Իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը բավարար լեգիտիմություն չունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Որովհետև այն կառավարությունը, որը չի վայելում հանրության վստահությունը և կապակցվում է կապիտուլյացիայի, հողերի հանձնման հետ, չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Միավորված ընդդիմության օրակարգում բացառապես մեկ հարց է ՝ կառավարության փոփոխություն, որից հետո միայն հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասում էին բարգավաճները։ Իսկ հետո նրանց առաջնորդը, ԼՀ-ի ղեկավարի օրինակով, վերցրեց ու անդրկուլիսյան համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծառուկյանն ու Մարուքյանը, իբր ընդդիմադիր խորհրդարանական ուժերի երկու առաջնորդները, Փաշինյանի հետ պայմանավորվեցին նրա պայմաններով. չպահանջել վարչապետի հրաժարականը, չառաջադրել վարչապետի սեփական թեկնածու, ընտրություններն անցկացնել հունիսին։ Համաձայնության եկան՝ փաստացի ժամանակ տալով Փաշինյանին, որպեսզի ամրապնդի և հզորացնի իր դիրքերը, թեև Փաշինյանի դիրքերն այն ժամանակ շատ թույլ էին, նա ի վիճակի չէր հանդարտեցնել իրավիճակը, ղեկավարել երկիրը։

Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի և ԼՀ-ի, նախագահ Արմեն Սարգսյանը, որը նույնպես պահանջում էր վարչապետի հրաժարականը, այդչափ հեշտ համաձայնեցին Փաշինյանի փաստացի թելադրած օրակարգին։ Օրակարգ, որը լեգիտիմացնում է այն ամենը, ինչ արել և դեռ անելու է Փաշինյանը։ Չէ՞ որ արտախորհրդարանական ընդդիմությունն ուներ իր օրակարգը, բայց խորհրդարանական կեղծ ընդդիմադիր ուժերը, սովորաբար ակտիվություն չցուցաբերող նախագահի հետ միասին, արտախորհրդարանական ընդդիմությունից փաստացի վերցրեցին ու իշխանությանը փոխանցեցին օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը։

Ուստի ակնհայտ է, որ երկրում դեռ փոթորկալի է լինելու. ներքաղաքական գործընթացները չեն հանդարտվի, քանի դեռ այս իշխանությունը չի հասկացել, թե ինչ է իրենից ուզում հասարակությունը։ Ոչ թե այն խղճուկ 26%-ը, որը ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագրին», այլ ճնշող մեծամասնությունը, որը ոչ մի կերպ չի կապում իր ապագան այս իշխանության հետ։ Այնպես որ նոր արտահերթ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի են։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
      2023-07-12 10:57

      Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

    • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
      2023-05-12 10:20

      Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

    • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
      2023-05-03 13:46

      Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

    • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
      2023-03-13 10:49

      Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։