Բողոքի ցույց ՀՀ կառավարության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց:
Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, և որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլևս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլևս չեմ դիմանում, յոթ ամիս դիմացա»,- ասաց ծնողներից մեկը:
Նրանք նաև կասկած հայտնեցին, որ գերության մեջ գտնվող իրենց երեխաները կկարողանան դիմանալ ևս երկու ամիս, ինչպես նախկինում հայտարարել էր հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իրավիճակն էլ ավելի է վատացել: Այն ժամանակ նրանց դեմ գոնե քրեական գործեր չէին հարուցում, դատական վճիռներ չէին կայացնում, բայց հիմա նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ և կարող են բանտ նստել: Մի՞թե մենք ահաբեկիչներ ենք դաստիարակել»,- ասաց գերիներից մեկի հայրը:
Կանանցից մեկը, իր հերթին շեշտեց, որ իրենց երեխաները գնացել են հայրենիքը պաշտպանելու, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն պաշտպանում իրենց քաղաքացիների իրավունքները: «Այդ տղաների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում, նրանց ապագան չի հետաքրքրում: Ասում են, որ կա ապագա («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը Հայաստանում վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում - խմբ.): Այդ ի՞նչ ապագա է. Բաքվի բա՞նտը: Դա՞ է որդուս ապագան»,- ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված զինվորի մայրը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 18:15
«Ереван должен подняться на ноги, чтобы Киранц смог достичь своей цели», – заявил в ответ на вопрос журналиста после заседания Антикоррупционного суда зампредседателя Республиканской партии Армении (РПА), политзаключенный Армен Ашотян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:12
До тех пор, пока в Национальном Собрании не начнется процесс импичмента Никола Пашиняна, все остальное несерьезно. Об этом на своей странице в фейсбук пишет бывший посол РА в Польше Эдгар Казарян.
-
2024-05-02 18:12
Осуществленные властями Армении в отношении жителей села Киранц Тавушской области действия напоминают акт государственного терроризма, заявляет политолог Сурен Петросян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:06
В Киранце нет электричества, интернет слабый. Жители села считают, что это делается намеренно, чтобы оказать психологическое давление на людей.