Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:
Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 19:48
Североатлантический союз выразил соболезнования гражданам Ирана после трагической смерти руководителя страны и других высокопоставленных лиц республики.
-
2024-05-20 19:47
Руководство Ирана намерено развивать отношения с Россией. Об этом заявил первый вице-президент, исполняющий обязанности президента исламской республики Мохаммад Мохбер в телефонном разговоре с российским лидером Владимиром Путиным.
-
2024-05-20 19:44
Глава администрации премьера Армении Араик Арутюнян сообщил в социальных сетях о старте реконструкции дороги Киранц-Ачаркут.
-
2024-05-20 19:41
Президент Ирана Раиси принял мученическую смерть 19 мая в результате крушения из-за технической неисправности вертолета, пишет ИРНА.