Զախարովա. Կիևի և ՆԱՏՕ-ի վարժանքները անվերջ ապակայունացման սադրանք են
Կիևի ու ՆԱՏՕ-ի վարժանքները անվերջ ապակայունացման սադրանք են Ռուսաստանի սահմանի երկայնքով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չէ որ մենք հիանալի հասկանում ենք, որ այդ վարժանքները ևս երկու գլոբալ նպատակ են հետապնդում: Առաջինը Ռուսաստանի սահմանի երկայնքով անվերջ ապակայունացումն է: Սա սադրանք է՝ հրահրելու, մարտահրավեր նետելու համար: Իսկ այդ պատասխանը պետք է լինի, քանի որ սա ինքնիշխան պետություն է, ինքնիշխան սահման: և որոշ ագրեսիվ գործողություններին անընդհատ պատասխանելը սադրիչ գործողություն է»,- ասել է նա:
«և երկրորդ պահը՝ տեխնիկայի տարբեր տեսակների, զենքի և սարքավորումների տեղափոխումն է Ուկրաինայի տարածք և դրանք այնտեղ թողնելը»,- հավելել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները դուրս են գալիս համաձայնագրերի, պայմանավորվածությունների և, ամենակարևորը, վերահսկողության շրջանակից: «Նրանք դիվերսիոն գործունեությամբ են զբաղվում»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այս տարի յոթ վարժանք են անցկացնում Ուկրաինայի տարածքում: «Այնտեղ բոլոր ճակատներում արդեն կոլապս է մոտենում, իսկ նրանք դեռ սովորեցնում են: Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ են սովորեցնում, դժվար թե՝ ինչպես կռվել, մեծ հաշվով»,- ասել է նա:
Բրիտանական հածանավի հետ կապված իրավիճակն ապացուցում է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ հաղորդակցման հատուկ ուղիներ օգտագործել՝ նման դեպքերը կանխելու համար, ասել է Զախարովան:
«Եթե ձեր ուղերձը բարեկամական է, իսկապես բաց, խաղաղ, միշտ իրավիճակից շտապ դուրս գալու հնարավորություն կա: Մենք ունենք բոլոր դիվանագիտական ուղիները, որոնք գործում են, մենք ունենք հատուկ ալիքներ: Տարբեր երկրներ աշխատում են տարբեր ձևաչափերով` համաձայնեցված, նման իրավիճակներում օգտագործման համար ընդունված: Զանգահարեք, շտապ տեղեկություններ ստացեք ցանկացած գծի վերաբերյալ: Դա արդեն մեկ այլ իրավիճակ է»,- ասել է նա: «[Այս իրավիճակը] ապացուցում է, որ պետությունների միջև գոյություն ունեցող հատուկ կապի կամ հաղորդակցության ուղիները արգելափակված են ՆԱՏՕ-ի կողմից»:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում «սադրանք» բառը հազվադեպ է արտասանվում, բայց Սև ծովում տեղի ունեցած միջադեպը տեղ չի թողնում կատարվածի այլ որակումների համար: «Ռուսաստանին անընդհատ անհիմն մեղադրում են նման ենթադրաբար ապակայունացնող վարքի մեջ, բայց իրականում իրավիճակը ապակայունացնում է ոչ թե Ռուսաստանը, այլ մեր արևմտյան գործընկերները»,- ընդգծել է Զախարովան: «Սև ծովում բրիտանացիների և բրիտանական հածանավի վարքագիծը նրանց իրավիճակից դուրս գալու որևէ հնարավորություն չի թողնում։ և ահա ինձ թվում է, որ այս օրինակից հետո հարկավոր է նրանց պահվածքը գնահատելիս ավելի հաճախ օգտագործել «սադրանք», «կանխամտածված սադրանք» բառերը։ «Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.