Последние новости

Չարչյանի գործով նախաքննությունն ավարտվում է

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով այսօր կհայտարարվի նախաքննության ավարտը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Այսօր ժամը 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, թեև այն ի սկզբանե չի էլ եղել»,-նշված է փաստաբանի գրառման մեջ։

Նա հավելում է, որ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։

Ալեքսանյանի խոսքով` առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակել գտնվել անազատության մեջ։

Նշենք, որ Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Դատարանը նման խափանման միջոցի հիմքն էր համարում այն, որ Չարչյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։

Ի դեպ, Չարչյանը դեռ հիվանդանոցում է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ