Բիշարյան․ Մուրճի ցուցադրումը դիկտատուրա հաստատելու սիմվոլ է
Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող ելույթներ։ ՍԴ-ում այս մասին ասաց Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
Վերջինս նշեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։
Կարեն Բիշարյանը, անդրադառնալով դիմումատուների այն պնդմանը, որ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդն իր հրապարակային ելույթներով սպառնացել է ոչ միայն մյուս քաղաքական ուժերի առաջնորդներին, այլև ահաբեկել իր մրցակիցներին և քաղաքական հակառակորդի հնարավոր ընտրողին, նշեց, որ այդ դիրքորոշումն անհիմն է, քանի որ մրցակից քաղաքական ուժի ընտրողներին սպառնալու կամ ահավեկելու որևէ դեպք չի արձանագրվել, առերևույթ հանցագործության հատկանիշներ կպարունակեր։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճի ցուցադրմանը, Կարեն Բիշարյանն ասաց. «Մուճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։ Այս պայմաններում ակներև է, որ խոսքի համատեքստն ամենևին բռնությանը չի վերաբերում։ Կարող է վերաբերել հարկադրանքին, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 10:17
Вывод российских пограничников из пяти областей Армении, который власти пытаются представить в свете суверенитета и достижения, продиктовано совершенно иным решением. Об этом пишет газета "Грапарак", передает Sputnik Армения.
-
2024-05-14 10:04
В Ереване "красные береты" (спецназ) снова бесчинствуют. Они начали жёстко задерживать протестующих, которые с раннего утра пытаются блокировать центральные улицы Еревана с требованием отставки премьер-министра Никола Пашиняна.
-
2024-05-14 10:03
Заместитель пресс-секретаря Госдепа США Ведант Патель заявил, что в Вашингтоне продолжают верить в достижение мира в регионе Нагорного Карабаха.
-
2024-05-14 09:47
Если попытка импичмента премьер-министра Никола Пашиняна в парламенте потерпит неудачу, следующую можно будет инициировать только спустя полгода. Об этом сообщил в эфире Sputnik Армения секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.